Ազնվամորին շաքարային դիաբետի դեմ

Դիտումներ 734

Ազնվամորին շաքարային դիաբետի դեմ

Այժմ ազնվամորին առատ է և այն հասանելի բոլորին։ Ազնվամորին համեղ հատապտուղ լինելուց զատ, նաև շատ օգտակար է։ Բժիշկները ազնվամորին համարում են բնական ասպիրին։

 

 

Ձեզ ենք ներկայացնում ազնվամորիով բաղադրատոմս, որը օգտակար է շաքարային դիաբետով հիվանդներին։ Այն իջեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ։ Սակայն այն օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ 

 



Մզեք թարմ հատապտուղների հյութը (ցանկալի է` հյութաքամիչով)։ 1 կգ հյութին խառնեք 100 մլ ջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա (չեռացնել)։

Տաք հյութը լցրեք շշերի մեջ, մանրէազերծեք, կիպ փակեք, զմռսեք։ Հյութը խմեք ուտելուց 30 րոպե առաջ։ Վերջին տարիներին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ազնվամորին նպաստում է ինսուլինի գոյացմանը և յուրացմանը հյուսվածքներում։

 

 

Հայտնի է, որ մարդու օրգանիզմը պետք է ստանա օրվա ընթացքում որոշակի քանակությամբ վիտամիններ, միկրո և մակրոտարրեր։ Ստորև բերված տվյալներում նշված է, թե այդ պահանջարկի քանի տոկոսն է պարունակում 200 մլ ազնվամորու հյութը.



Ամենաընթերցվածը