Ինչպե՞ս ազատվել նստատեղի նյարդի բորբոքումից և ցավից ընդամենը 15 րոպեում
Նստանյարդը երկարությամբ, տրամագծով համարվում է մարդու մարմնի ամենամեծ նյարդը, նյարդավորում է ստորին վերջույթները։ Նստանյարդի բորբոքման հիմնական պատճառը միջողային սկավառակի սեղմվածությունն է (ծանրաբեռնվածության կամ վնասման հետևանքով):
Նստանյարդի ախտահարման գործոն են՝ ֆիզիկական ոչ բավարար ակտիվությունը, նստակյաց կենսակերպը, ավելորդ քաշը (ողնաշարի, մկանների ծանրաբեռնվածությունը մեծանում է)։
Ռիսկային խմբում են նստակյաց աշխատանք, կենսակերպ ունեցող մարդիկ։ Նստակյաց աշխատանքի դեպքում խորհուրդ է տրվում ամեն մեկ ժամն ընմիջել մի քանի րոպե վարժանքներով։ Աշխատանքի բնույթով պայմանավորված մշտապես ծանրություններ բարձրացնող մարդիկ նույնպես խոցելի են։
Ձեզ ենք ներկայացնում հրաշալի միջոց, որը օգնում է ազատվել նստատեղի նյարդի բորբոքումից և ցավից ընդամենը 15 րոպեում։ Սակայն, մինչ այս միջոցը կիրառելը, անպայման խորհրդակցեք բժշկի հետ։
Բուժումը պետք է քնելուց առաջ արվի:
1. Դույլի մեջ մոտ 10 լ ջուր լցրեք:
2. Ջուրը պետք է ամենաբարձր ջերմաստիճանի լինի, որում հնարավոր է պահել ոտքերը:
3. Հետո մի բուռ աղ և կես լիտր խնձորի քացախ ավելացրեք:
4. Լավ խառնեք:
5. Ոտքերը դրեք դույլի մեջ և պահեք, մինչև ջուրը սառչի:
6. Ոտքերը հանելիս լվացեք և փաթաթեք չոր սրբիչով, գնացեք քնելու:
7. Ոտքերը տաք վիճակում պահեք: Այդ պատճառով խորհուրդ է տրվում սրբիչով կամ ծածկոցով քնել:
Հաջորդ օրը անկողնուց վեր կենալով՝ հողաթափեր հագեք և առանց դրանց հատակին չկանգնեք:
Ցավը կսկսի վերանալ առաջին պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրան կրկնեք 6 ամիսը մեկ կամ երբ նորից ցավ զգաք: