Ինչպե՞ս վերացնել դեմքի վրայի սև կետերն ու ծակոտիները. Այս միջոցը կօգնի ընդմիշտ մոռանալ այդ խնդիրների մասին

Դիտումներ 531

Ինչպե՞ս վերացնել դեմքի վրայի սև կետերն ու ծակոտիները. Այս միջոցը կօգնի ընդմիշտ մոռանալ այդ խնդիրների մասին

Մեզանից յուրաքանչյուրը բախվել է դեմքի մաշկի խնդրին: Պատրաստեք նման կրեմ, և դուք ընդմիշտ կմոռանաք ծակոտիների հետ կապված խնդիրների մասին։

Նրանք կարող են լինել մեծ, կլոր և տարածվել ամբողջ դեմքի վրա: Երբ ծակոտիները խցանվում են կեղտով, դիմահարդարմամբ, դրանք կարող են վերածվել սև կետերի:

 

 

Ավելին, մեծ ծակոտիները կարող են նույնքան անհրապույր տեսք ունենալ, որքան սև կետերը: Բարեբախտաբար, կա դրանցից ազատվելու միջոց։ Այս հիանալի դիմակը կփոքրացնի ծակոտիները և կդարձնի ձեր դեմքը հարթ և պայծառ:
 



Այս դիմակը ոչ միայն կփոքրացնի ծակոտիները, այլև կօգնի ազատվել սև կետերից։ Այն պատրաստված է բացառապես բնական բաղադրիչներից։
Յոգուրտը նվազեցնում է ծակոտիները և մաշկը հարթեցնում է, ինչպես նաև վերացնում է կնճիռները։ Կիտրոնը սպանում է պզուկներ առաջացնող բակտերիաները, մինչդեռ վարդաջուրն ավելացնում է նուրբ բուրմունք:

Ձեզ անհրաժեշտ է՝
- 1 կիտրոն
- մածուն կամ յոգուրտ
- վարդաջուր

 

 

Քայլ 1. Ավելացնել 1 ճաշի գդալ յոգուրտ ամանի մեջ:
Քայլ 2. Կիտրոնի կեղևը քերել յոգուրտի մեջ:
Քայլ 3. Ավելացնել վարդաջուրը հանգստացնող ազդեցություն ունենալու համար:

 



Քայլ 4. Խառնել այս բոլոր բաղադրիչները մինչև հարթ զանգված ստանաք:

Քսեք դեմքին, լվացեք 10 րոպե հետո:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

 



Ամենաընթերցվածը