Ինչքա՞ն է այս պահին ձվի գինը և ինչքա՞ն կլինի վաղը ՝ Զատիկին
Նախորդ տաչիներին, Զատիկին միշտ նկատվում էր հավի ձվի դիֆիցիտ։ Դա նպաստում էր նաև գների բարձրացման։
Սակայն այս տարի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպումներ էր ունեցել ձու արտադրող ընկերությունների ղեկավարների հետ և այնպիսի քաղաքականություն են վարել, որ ոչ ձվի դիֆիցիտ, ոչ գների բարձրացում տեղի ունենա։
Սակայն շատ չնչին գնաձարձրացում ինչ-որ առումներով նկատելի է դառնում։ Եթե 1 շաբաթ առաջ տվյալ ձուն վաճառում էին 55 դրամով, այն դարձել է 60 և այդպես շարունակ։ Ինչքա՞ն է այս պահին ձվի գինը և ինչքա՞ն կլինի վաղը ՝ Զատիկին։
Միջին չափի 1 ձու միջին շուկայականով արժե 55 դրամ և վաղը նույնպես տարբերություն չի նկատվի։
Ձուն մեր սննդակարգի անբաժան մասն է կազմում, այն հարուստ է սննդարար տարրերով:
Պետք չէ հավատալ այն միֆին, որ ձուն մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում: Ձվի մեջ կան չհագեցված ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են մեր սրտանոթային համակարգին: