Ինչ պատրաստել դդումից՝ շատ համեղ ապուր լոլիկով և սխտորով

Դիտումներ 1734

Ինչ պատրաստել դդումից՝ շատ համեղ ապուր լոլիկով և սխտորով

Բաղադրամասեր․

  • 400 գր դդում
  • 200 գր լոլիկ
  • 1 սոխ
  • 1-2 պճեղ սխտոր

 

 

  • բուսական յուղ
  • 1 բաժակ տաք ջուր (արգանակ)
  • 1 պտղունց կարրի
  • աղ, պղպեղ և թարմ ռեհան՝ ըստ ճաշակի

 



Մաքրած սոխը կտրատում ենք խորանարդի տեսքով, տապակում կարրիով և մանր կտրատած սխտորով։ Երբ բանջարեղենը փափկի, ուրեմն պատրաստ է։

 

 

Դդմի միջուկը կտրատում ենք խորանարդի տեսքով, դնում ենք թավայի մեջ և եփում ենք սոխով ու սխտորով, մինչև դդումը փափկի։

 

Լոլիկը մաքրել, բլենդերով մանրացնել և տապակի մեջ ավելացնել բանջարեղենը։

 


Եփեք ևս 5 րոպե, իսկ հետո բլենդերով մանրացրեք խյուսի տեսքով, ավելացրեք մեկ բաժակ եռման ջուր (արգանակ), աղ, պղպեղ, ռեհան։

10 րոպե հետո պատրաստի ապուրին կարող եք ավելացնել սերուցք և շաքարավազ (ըստ ճաշակի) և մատուցել։ 

Բարի ախորժակ



Ամենաընթերցվածը