Ինչ կլինի ձեզ հետ, եթե ամեն օր լոլիկի հյութ խմեք

Դիտումներ 1057

Ինչ կլինի ձեզ հետ, եթե ամեն օր լոլիկի հյութ խմեք

Ձեր աղիքներին օգնելու պարզ միջոցը ամեն առավոտ մեկ բաժակ լոլիկի հյութ խմելն է: Այն պարունակում է և՛ մանրաթել, և՛ ջուր՝ կատարյալ համադրություն մարսողական համակարգի գերազանց աշխատանքի համար:

 

 

Հյութը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր օրվա ընթացքում հազվադեպ են բջջանյութով հարուստ մթերքներ օգտագործում։
Ավելին, այս հյութը պարունակում է և՛ լուծվող, և՛ չլուծվող մանրաթելեր։ Առաջինը սկսում է մարսողական պրոցեսները, երկրորդը փափկացնում է կղանքը։

 



Ահա, թե ինչու տղամարդիկ պետք է շատ տոմատի հյութ խմեն

Նոր հետազոտության հեղինակները ենթադրում են, որ լոլիկը և լիկոպենով հարուստ այլ մթերքներ տղամարդկանց մոտ նվազեցնում են կաթվածի ռիսկը:

 

 

 

Նրանք պարզել են, որ արյան մեջ լիկոպենի բարձր պարունակությունը տղամարդկանց մոտ կաթվածի ռիսկը նվազեցնում է 55 տոկոսով:

Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները 12 տարի հետևել են 46-65 տարեկան 1031 տղամարդու: Այդ ընթացքում 67 տղամարդու մոտ պատահել է կաթված:

 



Հետազոտողները չափել են նրանց արյան մեջ լիկոպենի մակարդակը և դրանից կախված նրանց բաժանել են 4 համարժեք խմբերի: Լիկոպենի ամենաբարձր մակարդակ ունեցող 259 տղամարդուց կաթված է պատահել 11-ի մոտ, իսկ ամենացածր մակարդակ ունեցող 258 տղամարդուց` 25-ի:

 

 

 

Լիկոպենը նյութ է, որի շնորհիվ մրգերն ու բանջարեղենները ստանում են կարմիր գույն: Լիկոպեն ամենաշատը կա լոլիկի մեջ, ավելի ճիշտ` տոմատի հյութի և մածուկի:

​Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը