Ինչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կաթնաշոռ ուտեք
Կաթնաշոռը պարունակում է երկաթ (0,4 միլիգրամ 100 գրամի դիմաց), որի շնորհիվ օրգանիզմը հեմոգլոբին է ստեղծում։
Կաթնաշոռում ավելի շատ երկաթ կա, քան կաթում, քանի որ այն խտացված արտադրանք է: Ընդամենը մեկ կիլոգրամ ստանալու համար անհրաժեշտ է 8-10 լիտր բնական կաթ:
Եթե մարդը սիրում է յուղոտ սնունդ (արագ սնունդ, տապակած, քաղցր և օսլա պարունակող կերակուրներ) կամ հաճախ ալկոհոլ է խմում, ապա լյարդի բջիջները դանդաղ, բայց հաստատապես վերածվում են ճարպային հյուսվածքի:
Հիվանդությունը կոչվում է «ճարպային լյարդ»: Կաթնաշոռը պարունակում է միտեոնին ամինաթթու, որն ընդհանուր առմամբ դրական է ազդում ճարպային նյութափոխանակության վրա, բացի այդ, նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինը։
Միջին հաշվով, 9 տոկոս յուղայնությամբ 100 գրամ կաթնաշոռն ունի ընդամենը 169 կալորիա, իսկ միևնույն ժամանակ 16 տոկոս սպիտակուց՝ այն արագ հագեցնում է։
Այսպիսով, դուք, ամենայն հավանականությամբ, չեք կարողանա չափից շատ ուտել։ Եվ, ամենայն հավանականությամբ, ճաշացանկում կաթնաշոռով, սովորականից էլ ավելի քիչ սնունդ կուտեք։
Կաթնաշոռը հարուստ է կալցիումով (164 միլիգրամ) և ֆոսֆորով (220 միլիգրամ): Ընդգրկելով այն ձեր սննդակարգում՝ դուք կազատվեք ատամների հետ կապված խնդիրներից, ոսկորներն ավելի ամուր կդառնան, իսկ եղունգներն ու մազերը ավելի լավ տեսք կունենան։
Կաթնաշոռի մեջ շատ տրիպտոֆան կա՝ ամինաթթու, որը հանում է անքնությունը, անհանգստությունը և դեպրեսիան:
Բանն այն է, որ տրիպտոֆանը պատասխանատու է մելատոնինի արտադրության համար՝ հորմոն, որը կարգավորում է ամենօրյա ցիկլերը և օգնում արագ քնել:
Կաթնաշոռը հիանալի համադրվում է ոչ միայն մրգերի և մուրաբայի հետ։ Եթե դուք ինչ-որ քաղցր բան եք ուզում, բայց անհանգստանում եք կալորիաները հաշվելով, ապա դարչին ավելացրեք:
Այն դեպքում, երբ կաթից ալերգիա ունեք կամ կաթի շաքարը քայքայող ֆերմենտի պակաս ունեք, և ամեն օր կաթնաշոռ եք ուտում, ապա ձեզ մի զրկեք կաթի սպիտակուցից։