Ինչ է պետք առաջին հերթին անել, երբ ուժեղ ատամնացավ եք ունենում

Դիտումներ 2056
Ինչ է պետք առաջին հերթին անել, երբ ուժեղ ատամնացավ եք ունենում
Լինում է, երբ ատամները սկսում են ցավել, սակայն ինչ-ինչ պատճառներով բժշկի գնալը չի ստացվում, առաջարկում ենք մի քանի միջոցներ, որոնք կօգնեն ժամանակավորապես ազատվել ատամնացավից:
Ցավոտ ատամի վրա կարող եք դնել եզան լեզվի արմատը եւ պահել մոտ կես ժամ, որից հետո ցավը կդադարի:
 
 
Նռան կեղևը նույնպես շատ լավ միջոց է հատկապես բորբոքային խնդիրների դեպքում: Նռան կեղևը երբեք դեն մի նետեք: Այն բորբոքային երևույթների ժամանակ է օգնում ու նաև փորլուծի:
Մեկ այլ միջոց է աղի սոխ ու սխտորի խառնուրդը: Դրա համար վերցնում են հավասար քանակությամբ սոխ-սխտորի շիլայանման զանգված, ավելացնում դրան աղ ու դնում ցավոտ ատամի վրա, վրայից` բամբակ, եթե խոռոչ կա, ապա` խոռոչի մեջ: Այս միջոցը սպանում է բորբոքման տեղում ցավ առաջացնող մանրէները:
 

Անանուխն ունի ցավը թմրեցնող հատկություն: 1 թեյի գդալ չորացած անանուխի յուղը ջրով բացել և ողողել բերանը, այնուհետև թքել: Գործողությունը կրկնել հնարավորինս :
Մյուս տարբերակը մեխակն է:  2 հատիկ մեխակը տրորեք և խառնեք մի փոքր ձիթապտղի կամ բուսական յուղով: Ստացված զանգվածը դրեք ցավող ատամի վրա: Այս միջոցն արդյունավետ կերպով անցկացնում է ատամնացավը:
Ձեթ: 2 ճ/գ ձեթով ողողեք բերանը մոտ 15-20 րոպե: Ձիթայուղը նվազեցնում է վնասակար բակտերիաների քանակ բերանի խոռոչում՝ այսպիսով նվազեցնելով ատամների ինֆեկցիաների առաջացման ռիսկը:
 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը