Ինչ է կատարվում մեր օրգանիզմի հետ, երբ հաճախ խնձոր ենք ուտում

Դիտումներ 248

Ինչ է կատարվում մեր օրգանիզմի հետ, երբ հաճախ խնձոր ենք ուտում

Բոլոր տեսանկյուններից ամենաօգտակար միրգը խնձորն է։ Այդ մասին են վկայում բազմաթիվ հետազոտություններ։ Օրական ընդամենը մի խնձոր ուտելը կարող է օգնել ազատվել ավելորդ քաշի ճարպային նստվածքից, ինչպես նաև մեծացնել մկանային զանգվածը: 

 

Խնձորը պայքարում է սիրտ-անոթային հիվանդությունների դեմ

Տարատեսակ ուսումնասիրությունները պարզել են, որ օրական գոնե 1 խնձոր ուտող մարդկանց մոտ ցածր է, այսպես կոչված, վատ խոլեստերինի մակարդակը և, ընդհակառակը, բարձր է լավ խոլեստերինի մակարդակը։
Այսպիսով, այդ մարդկանց մոտ նվազում է անոթների պատերին նստվածք լինելու վտանգը, ինչն Էլ աթերոսկլերոզի առաջացման, արյան զարկերակային բարձր ճնշման և ինֆարկտի զարգացման պատճառն է։

Խնձորը, եթե այն ամեն օր ուտես, սրտանոթային համակարգը պաշտպանում է գրեթե այնպես, ինչպես ստատինով (արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնող պրեպարատ) բուժման ժամանակ։

 


Եթե հիվանդն արդեն ստատին է ընդունում, ապա պետք չէ չարաշահել բուժումը, բայց լավագույն արդյունք ապահովելու համար կարելի է նաև ստատինի հետ մեկտեղ՝ օրական 1 խնձոր ուտել։

Ամենօրյա օգտագործման դեպքում խնձորային սննդակարգը նպաստում է մկանային զանգվածի մինչև 15 տոկոս աճին, իսկ մարդու մարմնում ճարպը կրճատվում է մինչեւ 50 տոկոս:
Խնձորն օգնում է մարմինը ճկուն և ձիգ պահել, ինչպես նաև այն նվազեցնում է արյան խոլեստերինի, շաքարի մակարդակը և վնասակար ճարպաթթուների քանակությունը:



Ամենաընթերցվածը