Ինչ չգիտենք խաղողի մասին. Այն համարվում է բարիք ՝ բնության կողմից
Խաղողը բազմիցս հիշատակվում է Սուրբ գրքում, նման բարձր պատվի փոքրաթիվ քանակի բույսեր են արժանացել:
Խաղողի յուղը համարվում է աչքերի առողջությունը պահպանող լավագույն միջոցներից մեկը, իջեցնում է լարվածությունը, պահպանում է աչքերի ցանցաթաղանթը քայքայումից, երևույթ, որ հաճախ դառնում է կուրության պատճառ։
Որոշ հետազոտողներ հայտնաբերել են, որ խաղողի սերմի (նաև այլ մասերի) մեջ պարունակվող հզոր հակաօքսիդանտ հատկություն ունեցող ռեսվերատրոլ ֆլավոնային նյութն ունի նաև կանացի հորմոններին բնորոշ ազդեցություն։
Մեծ թիվ են կազմում խաղողի կեղևի, պտղամսի, կորիզի և կանաչ մասերի հակաուռուցքային հատկությունների ուսումնասիրությանը նվիրված հետազոտական աշխատանքները։ Կան բազմաթիվ հաղորդագրություններ խաղողի սերմից ստացված մզվածքների կանխարգելիչ ազդեցության մասին` մաշկի, թոքերի, կրծքագեղձի, ստամոքսի և այլ օրգանների ուռուցքներ առաջացնող, քաղցկեղածին բջիջների աճի վրա։
Խաղողը կարգավորում է զարկերակային ճնշումը:
Խաղողը շատ օգտակար է սթրեսերի դեպքում, այն կարգավորում է տրամադրությունը ու քունը:
Այն նպաստում է մաշկի երիտասարդացմանը և օգտակար է տարիքային տեսողության խնդիրների լուծման համար:
Խաղողը օգնում է զերծ մնալ հոդային հիվանդություններից ու հոդացավից:
Իր բոլոր օգտակար հատկություններով հանդերձ խաղողը ունի նաև հակացուցումներ:
Ում խորհուրդ չի տրվում խաղող ուտել.
Խաղողը հակացուցված շաքարային դիաբետ, ստամոքսի ու տասներկումատնյա աղու խոց ունեցողների համար:
Այն խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ օգտագործել նաև ճարպակալման, սուր տուբերկուլոզի, ցերոզի դեպքում:
Խաղողը ունի ալերգեն հատկություններ հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ չեն տալիս խաղողը օգտագործել հղիության վերջին փուլում: