Ի՞նչ միրգ է սա․ Դեղձ թե ծիրան, շատ քչերն են ճիշտ պատասխանում

Դիտումներ 1629

Ի՞նչ միրգ է սա․ Դեղձ թե ծիրան, շատ քչերն են ճիշտ պատասխանում

Ծիրանը համարվելով համեղ միրգ, նաև շատ օգտակար հատկություններ ունի։ Հայկական այս համեղ միրգը իսկական պարգև է մեզ համար, իսկ կորիզը օժտված է այնպիսի վիտամիններով, որ այն բնական դեղամիջոց է։ Սակայն մինչ ծիրանի օգտակար հատկություններին անցնելը, նշենք, որ ծիրանը ունի նաև հակացուցումներ։

 

 

Ծիրանի վնասակար հատկությունների և հակացուցումների մասին կարող եք կարդալ այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/HetEVyal-hivan

Իսկ հիմա անցնեք այս հրաշք մրգի օգտակարությանը։



Ծիրանի 100 գ պտղամիսը պարունակում է 0,95 մգ E վիտամին (1 օրվա պահանջարկը` 15-20 մգ է), 10 մգ C վիտամին (60-90 մգ), 0,7 մգ նիացին, նույն ինքը` PP վիտամին (15-20 մգ), 0,3 մգ B5 (5 մգ), 30 մկգ B1 (1500 մկգ), 60 մկգ B2 (1800 մկգ), 0,27 մկգ բիոտին, նույն ինքը` H (30-100 մկգ), 3 մկգ ֆոլիաթթու (200 մկգ), 1,9 մգ ենթավիտամին A, որն ավելի շատ է, քան մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը (1 մգ վիտամին A)։ Զգուշացում։ Վահանագեղձի հիպոտիրեոզ հիվանդության դեպքում ծիրանի A վիտամինը վատ է յուրացվում։

 

 

Ծիրանը պարունակում է 2 մկգ կոբալտ, որը կարևոր է B12 վիտամինի (կոբալամին) գոյացման համար (B12-ի օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 2-3 մկգ է)։

Ծիրանը շատ օգտակար է երեխաների աճի համար, քանի որ նրա մեջ կա շատ կարոտին, ինչպես նաև այն օգտակար է կենտրոնական նյարդային համակարգի խախտման, մաշկի և աչքի արցունքագեղձերի հիվանդությունների ժամանակ:

 



Ծիրանի կորիզի բաղադրության մեջ մտնում է մի հակասական բաղադրիչ` ամիգդալին անվանմամբ գլիկոզիդը, որը նաև պարունակվում է դառը մշկընկույզի, սալորի, դեղձի, խնձորի ու տանձի կորիզի մեջ:

իրանի կորիզի բաղադրության մեջ նաև օգտակար նյութեր են մտնում՝ РР, А, В, С, Е, F վիտամիններ, մագնեզիումի, կալիումի, ֆոսֆորի, կալցիումի մակրոէլեմենտներ։

 

 

Օրական 40 գ ծիրանի կորիզ օգտագործելով՝ դուք մագնեզիումի օրական նորման կլրացնեք 25 տոկոսով, կալիումինը՝ 18, իսկ ֆոսֆորինը՝ 33 տոկոսով։

Ծիրանի կորիզը հարուստ է նաև տոկոֆերոլով ու ճարպաթթուներով, որոնք օգնում են մաշկը երիտասարդ ու գեղեցիկ պահել, իսկ մազերը՝ առողջ ու մետաքսյա։

Հիմնական միացությունը, որին վերագրում են հակաքաղցկեղային հատկությունը, ամիգդալինն է կամ B17 վիտամինը, լետրիլը, լաէտրիլը։ Փորձենք դրան տալ օբյեկտիվ գնահատական։

Եվ սկսենք նրանից, որ հիդրոլիզի արդյունքում ամիգդալինը ձևավորում է 4 մոլեկուլներ, որոնցից երկուսը գլյուկոզա են։ Եվս երկուսը ցիանիդն ու բենզալդեհիդն են, որոնք մտնում են քաղցկեղային բջիջների մեջ ու սպանում դրանց։ Միևնույն ժամանակ գլյուկոզան ինքնատիպ խայծ է քաղցկեղային բջիջների համար, որոնք չեն կարողանում ինտենսիվորեն աճել ու բազմանալ առանց շաքարի ֆերմենտացիայի։ Պարզ ասած՝ քաղցկեղային բջիջներն ամիգդալինը քաշում են գլյուկոզա ստանալու համար, սակայն ոչնչանում են նրանից ցիանիդի ու բենզալդեհիդի ազատման ժամանակ։

 

 

Բացի դրանից, կարծիք կա, որ ցիանիդն ու բենզալդեհիդը բացասաբար են ազդում բացառապես քաղցկեղային բջիջների վրա՝ չվնասելով առողջները։



Ամենաընթերցվածը