Ի՞նչ հիվանդություն է ռետինոպաթիան և պետք է զգույշ լինեն շաքարային դիաբետ ունեցողները

Դիտումներ 2143

Ի՞նչ հիվանդություն է ռետինոպաթիան և պետք է զգույշ լինեն շաքարային դիաբետ ունեցողները

Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է` ցանցենու անոթների ախտահարումը:

Դիաբետիկ ռետինոպաթիա, հիվանդություն, որի դեպքում ախտահարվում է աչքի ցանցաթաղանթը շաքարային դիաբետի հետևանքով։ Զարգացող երկրներում կուրության հիմնական պատճառն է։

 

 

Դիաբետիկ ռետինոպաթիան ախտահարում է այն մարդկանց գրեթե 80 տոկոսին, որոնք ապրում են շաքարային դիաբետով 20 և ավելի տարի։ 



Որքան երկար ժամանակ մարդն ունի շաքարային դիաբետ, այնքան մեծ է դիբետիկ ռետինոպաթիայի զարգանալու հավանականությունը։ Ամեն տարի ԱՄՆ–ում դիաբետիկ ռետինոպաթիան կազմում է կուրության նոր դեպքերի 12 տոկոսը։ Այն նաև համարվում է 20–ից 64 տարեկանների կուրության հիմնական պատճառը։

 

Ժամանակի ընթացքում ձեր արյան մեջ շաքարի ավելցուկը կարող է հանգեցնել այն փոքրիկ արյունատար անոթների խցանմանը, որոնք սնուցում են ցանցաթաղանթը` ընդհատելով վերջինիս արյան մատակարարումը:


Արդյունքում, ձեր աչքը փորձում է նոր արյունատար անոթներ աճեցնել։ Սակայն, այս նոր արյունատար անոթները ճիշտ չեն զարգանում և կարող են հեշտությամբ արյունահոսել:

Վիճակի զարգացման հետ նկատվում են փոփոխություններ՝

տեսադաշտի մեջ լողացող բծեր կամ մուգ թելեր (օղակներ),

մշուշոտ տեսողություն,

տատանվող տեսողություն,

տեսադաշտում մութ կամ դատարկ տարածքներ,

տեսողության կորուստ:

Դիաբետի պատշաճ կառավարումը տեսողության կորուստը կանխելու լավագույն միջոցն է: Եթե ունեք դիաբետ, դիմեք ձեր ակնաբույժին ամեն տարի բբերի լայնացմամբ ակնահատակի հետազոտություն անցնելու համար, նույնիսկ եթե տեսողությունը լավ է թվում:

Հղիության ժամանակ դիաբետի զարգացումը (գեստացիոն դիաբետ) կամ հղիանալուց առաջ դիաբետ ունենալը կարող է մեծացնել դիաբետիկ ռետինոպաթիայի ռիսկը: Եթե հղի եք, ձեր ակնաբույժը հղիության ընթացքում կարող է խորհուրդ տալ աչքի լրացուցիչ հետազոտություններ:

Անմիջապես դիմեք ակնաբույժի, եթե տեսողությունը հանկարծակի փոխվում է կամ դառնում ոչ հստակ, բծավոր ու մշուշոտ:

 

 

 

Ռետինոպաթիան հիմնականում երկրորդային ախտահարում է, քանի որ այն հանդիսանում է շաքարային դիաբետի կամ զարկերակային գերճնշման հետևանք։ Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի և զարկերակային արյան ճնշման վերահսկումն օգնում է պակասեցնել ռետինոպաթիայի դեպքերը։

 



Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկում. եթե որևէ մեկի մոտ ախտորոշված է շաքարային դիաբետ կամ կա դիաբետի առաջացման բարձր ռիսկ, ապա պարտադիր է գլյուկոզայի մակարդակի որոշումն արյան մեջ։ Ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում A1C թեսթը։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ A1C-ի մակարադակի իջեցումը կարող է փոքրացնել ռետինոպաթիայի դեպքերի հանդիպման հաճախականությունն ու դանդաղեցնել հիվանդության պրոգրեսիան։ Բարեբախտաբար, գլյուկոզայի մակարդակի վերահսկումն օգտակար է ոչ միայն աչքի համար։ Առաջնային բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկը կարող է օգնել հիվանդին մշակել ստրատեգիական քայլեր՝ գլյուկոզայի մակարդակի վերահսկման համար։

Զարկերակային արյան ճնշման վերահսկում. այն նույնպես նպաստում է ռետինոպաթիայի հանդիպման քչացմանն ու պրոգրեսիայի դանդաղեցմանը։ Առաջնային բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկը կարող է օգնել հիվանդին մշակել ստրատեգիական քայլեր՝ զարկերակային արյան ճնշման մակարդակի վերահսկման համար։

 

 

Այլ եղանակներ. բացի արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու զարկերակային արյան ճնշումը կարգավորելուց, կան նաև կանխարգելման այլ եղանակներ։ Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել ռետինոպաթիայի պրոգրեսիան։ Եթե հիվանդ ունի քնի ապնոէ, ապա ապնոէի բուժումը կարող է կանխարգելել ռետինոպաթիայի առաջացումը։



Ամենաընթերցվածը