Ի՞նչ հիվանդություն է էնդոմետրիոզը և որ տարիքի կանայք պետք է զգուշանան

Դիտումներ 10009

Ի՞նչ հիվանդություն է էնդոմետրիոզը և որ տարիքի կանայք պետք է զգուշանան

Էնդոմետրիոզ, ախտաբանական վիճակ, որի ժամանակ դիտվում է արգանդի էնդոմետրիալ շերտի (հյուսվածքային շերտ, որը պատում է արգանդը ներսից) բջիջների հավելյալ աճ այդ շերտից դուրս։ Առավել hաճախ հանդիպում է ձվարանների, ֆալոպյան փողերի, արգանդը և ձվարանները շրջապատող հյուսվածքների վրա, երբեմն կարող է դիտվել մարմնի այլ հատվածներում։

 

 

Հիմնական ախտանիշներն են կոնքի շրջանի ցավը և անպտղությունը։ Ախտահարումն ունեցողների գրեթե կեսի մոտ առկա են կոնքի շրջանի քրոնիկ ցավեր, մինչդեռ 70%-ի մոտ ցավը սրվում է դաշտանի ընթացքում։ Ցավը սեռական ակտի ժամանակ նույնպես տարածված է։ 



Անպտղություն զարգանում է ախտահարվածներից կեսի մոտ։ Պակաս տարածված ախտանիշներից են միզային կամ աղիքային ախտանիշները։ 25% կանանց մոտ ընթանում է անախտանիշ։ Էնդոմետրիոզը կարող է ունենալ և՛ սոցիալական, և՛ հոգեբանական հետևանքներ։

 

Որտե՞ղ է ցավում

 

Հաճախ էնդոմետրիոզով հիվանդ կինը չի զգում ոչ մի տհաճություն, գանգատներ և հիվանդությունը պարզվում է միայն գինեկոլոգի զննման արդյունքում: Հիվանդների որոշ մասը նկատում է դաշտանային ցիկլի երկրորդ կեսում հայտնվող, շեքի շրջան և գոտկատեղ ներթափանցող ցավեր: Կարող են առաջանալ քիչ քանակությամբ քսվող արտադրուկներ: Նշված արտահայտումները խոսում են հիվանդության բավականին խորացած ընթացքի մասին:

 

 

Որոշ դեպքերում, էնդոմետրիոզը արտահայտվում է ուղիղ աղի թափանցող ցավերով, որոն ք ուժեղանում են սեռական ակտի ժամանակ: Հաճախ այդ ցավերը նպաստում են կնոջ սեռական զգացողության կտրուկ անկմանը: Ցավը կարող է առաջանալ նաև ծանր ֆիզիկական աշխատանքի կամ հոգնածության հետևանքով:

Վախեցե′ք արևից

 

 



Մասնագետները արձանագրել են այն փաստը, որ էնդոմետրիոզը «ընտրում» է այն կանանց, ովքեր վարում են ակտիվ, հուզական հագեցած կյանք, հաճախ են փոխում ապրելու վայրը, ճամփորդում են, ուշ են քնում:

Ռիսկի այլ խումբը` սեփական արտաքինի նկատմամբ չափից ավելի «հոգացող», սոլյարիներ և ծովափնյա հանգստավայրեր հաճախ մեկնող կանայք են: Արևի ճառագայթումը` հիվանդությանը նպաստող առաջին գործոններից է: Վտանգավոր են նաև հաճախակի մերսումը, տաք լոգանքները, ցեխաբուժությունը:

Գերակտիվ սեռական կյանք վարող, զուգընկերոջը հաճախ փոխող կանայք նույնպես բարձր ռիսկի խմբում են, քանի որ նրանց շրջանում տարածված է արգանդի հաճախակի քերումը:

Վերարտադրողական համակարգի ցանկացած ներխուժումը ավելացնում է էնդոմետրիոզով հիվանդանալու հավանականությունը: Ներարգանդային պարույրները, կեսարյան հատումը, կույրաղիքի հեռացումը, էրոզիաների այրումն ու արգանդը գրգռող այլ գործողությունները բարձրացնում են հիվանդանալու հավանականությունը:

Ամենավտանգավոր գործոնն է` աբորտը:

Ինչպե՞ս բուժել

Հիվանդությունը ախտորոշելու նպատակով անց են կացվում գերձայնային հետազոտություն, իմունային ստատուսի և հեշտոցի ու արգանդի միկրոֆլորայի քննությունները: Էնդոմետրիոզը նպաստում է հեշտոցում ախտածին միկրոֆլորայի զարգացմանը: Էնդոմետրիոզի օջախները հեռացնում են միայն այն դեպքում, եթե կա լուրջ վտանգ կյանքին և կնոջ օրգանիզմի բնականոն աշխատանքին: Վիրաբուժական միջամտություն է անցկացվում նաև այն դեպքում, երբ վերարտադրողական գործառույթը հնարավոր չե վերականգնել այլ միջոցներով:

Սակայն վիրաբույժի դանակը չի ազատի էնդոմետրիոզից, քանի որ հիվանդությունը կրում է նաև հորմոնային բնույթ: Դեղորայքային բուժումը հարկ է զուգակցել վիրաբուժական մեթոդների հետ: Առատ արնահոսությունների դեպքում նշանակում են արյուն կանգնեցնող միջոցներ: Հաճախ լավ արդյունք են տալիս դեղաբույսերն ու հոմեոպատիկ միջոցները:

 

 

Որոշ մասնագետների կարծիքով, վիրաբուժական միջամտությունը միայն բարդացնում է հիվանդության ընթացքը: Այդ մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հիվբանդության կանխարգելմանը` նվազեցնել նյարդային լարվածությունը, կիրառել հանգստացնող գործողությունների համալիր, որը բաղկացած է լուսային և գունային թերապիայից, վիտամիններով հագեցած սննդակարգից, իմունիտետը բարձրացնող միջոցներից: Բուժման տևողությունը պայմանավորված է հիվանդության բարդության աստիճանով և ախտածին օջախների քանակությամբ:



Ամենաընթերցվածը