Ի՞նչ հիվանդության նշան է քաշի ավելացումը․ Այս մասին պետք է իմանան հատկապես կանայք

Դիտումներ 885

Ի՞նչ հիվանդության նշան է քաշի ավելացումը․ Այս մասին պետք է իմանան հատկապես կանայք

Քաշի ավելացումը որպես կանոն ասոցացվում է սննդի չարաշահման ու ֆիզիկական ակտիվության պակասի հետ, ուստի դրա դեմ պայքարի համար սովորաբար մարդիկ դիմում են տարատեսակ սննդակարգերի ու մարզումների օգնությանը։

 

 

Սակայն քչերն են հաշվի առնում, որ ավելորդ քաշը կարող է պայմանավորված լինել որոշակի հիվանդություններով, որոնց դեմ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու դեպքում ավելորդ կիլոգրամներից ազատվել չի հաջողվի։ 



Մասնագետները ներկայացրել են մի քանի վտանգավոր խանգարում, որոնք կարող են հանգեցնել քաշի ավելացման։

 

Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում: Քաշի անբացատրելի ավելացման դեպքում բժիշկներն առաջինը խորհուրդ են տալիս ստուգել վահանաձև գեղձի աշխատանքը: Երբ այս գեղձը բավարար քանակով հորմոններ չի արտադրում (հիպոթիրեոզ), նյութափոխանակությունը դանդաղում է, օրգանիզմում նկատվում են բազմաթիվ խանգարումներ:

 

 

Էնդոկրին համակարգի խնդիրներ: Կանանց շրջանում բավական տարածված խնդիր է ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը: Դրա հետևանքով խանգարվում է դաշտանային ցիկլը, նկատվում են այլ խանգարումներ ևս:


Նախադիաբետ: Ինսուլինի նկատմամբ կայունությունը կարող է հանգեցել ավելորդ քաշի կուտակման, հատկապես՝ որովայնի հատվածում: Հարկավոր է հետևել արյան մեջ շաքարի մակարդակին, դիմել մասնագետի օգնությանը և հետևել նրա խորհուրդներին:

 



Ձվարանների քաղցկեղը լուրջ խնդիր է կնոջ վերարտադրողական առողջության համար։ Վաղ շրջանում դրա նշանները գրեթե նկատելի չեն, այդ պատճառով բարդ է հայտնաբերել հիվանդությունը։ Ցավը որովայնի հատվածում, փքվածությունը պետք է մտածելու առիթ դառնան։ Քաշի հանկարծակի կամ անբացատրելի ավելացումը բժշկի դիմելու լուրջ առիթ է։

 

 

 

Մեծ քանակով կորտիզոլի արտադրություն: Սթրեսի հետևանքով օրգանիզմում մեծ քանակով կորտիզոլ է արտադրվում, ինչի հետևանքով առաջանում են տագնապի նոպաներ, դեպրեսիա, հոգնածության ճնշող զգացում, ինչպես նաև՝ քաշի ավելացում:

Քնի որակ: Անքնությունը, անբավարար քանակով քնելը կարող են ավելորդ քաշի պատճառ դառնալ: Այս երևույթներն ազդում են ախորժակը կարգավորող հորմոնների վրա: Արդյունքում՝ մարդիկ սկսում են ուտել առանց վերահսկողության:



Ամենաընթերցվածը