Ի՞նչ է ռինովիրուսը, ռինովիրուսի ախտանիշները, ովքե՞ր են վարակվելու ռիսկի տակ և ի՞նչ անել վարակվելու ժամանակ

Դիտումներ 7992

Ի՞նչ է ռինովիրուսը, ռինովիրուսի ախտանիշները, ովքե՞ր են վարակվելու ռիսկի տակ և ի՞նչ անել վարակվելու ժամանակ

Հայաստանում այժմ տարածված է սուր շնչառական վարակիչ հիվանդություն՝ ռինովիրուս: Վիրուսային հիվանդությունները տարածողներն ամենաշատը դպրոցականներն են, բայց հիմա դպրոցներում արձակուրդ է, ու դա կնպաստի, որ հիվանդությունը չավելանա: Այդ վիրուսին բնորոշ բարդություններն են թոքաբորբը, հայմորիտը:

Ռինովիրուսները վիրուսների տեսակ են, որոնք պատկանում են Picornaviridae ընտանիքին: Վիրուսների նույն այս ընտանիքին են պատկանում նաև մարդու ախտածին էնտերովիրուսը և հեպատովիրուսը (հատկապես հեպատիտ A-ի վիրուսը): Մինչ օրս հայտնաբերվել են ռինովիրուսների ավելի քան 100 ենթատեսակներ:

Ռինովիրուսները բազմանում են վերին շնչուղիների էպիթելում՝ առաջացնելով մրսածության գանգատներ: Մրսածության կամ ՍՇՎՎ-ի շուրջ 66-75%-ի պատճառը 8 առանձին տեսակներին պատկանող և հակածիններով միմյանցից տարբերվող 200 վիրուսներ են, այդ թվում՝

ռինովիրուսներ (դեպքերի 25-80%)
կորոնավիրուսներ (դեպքերի 10-20%)
գրիպի վիրուսներ (դեպքերի 10-15%)
ադենովիրուսներ (5%):

Ռինովիրուսը փոխանցվում և տարածվում է օդային կամ ուղղակի շփման միջոցով՝ վարակված մակերեսներին և համընդհանուր օգտագործման առարկաներին կամ պարագաներին հպվելով և չլվացած ձեռքը կամ մատները դեպի քիթ տանելով: 

Ռինովիրուսը գրիպանման հիվանդություն է, նույնպես ուղեկցվում է ջերմությամբ, թուլությամբ, լինում է քթից արտադրություն։

Ամենահաճախ հանդիպող գանգատներն ու նշաններն են՝

քթի չորություն կամ գրգռվածության զգացում (կարող է լինել ամենաառաջին գանգատը)
կոկորդի ցավ կամ գրգռվածություն (հաճախ հանդիպող և սկզբնական նշաններից է), ընդ որում, ըմպանը կարող է քիչ կարմրել կամ մնալ անփոփոխ, նույն կերպ, պարանոցային ավշագեղձերը կարող են քիչ մեծանալ (այտուցվել)
քթահոսություն (ռինոռեա, հարբուխ), քիթը կամ քթանցերը կարող են կարմրել
քթի փակվածություն կամ փռշտոց (որը սաստկանում է 2-3 օրվա ընթացքում)
գլխացավ
դեմքի վրա և ականջներում ճնշման-փակվածության զգացողություն
համի և հոտի զգացողությունների թուլացում կամ կորուստ
հազ (30% դեպքերում)
ձայնի խռպոտություն (20% դեպքերում)
հազին հաջորդող (պոստտուզիվ) փսխում
դյուրագրգռություն կամ անհանգստություն
ջերմություն (հազվադեպ, սովորաբար՝ ոչ շատ բարձր թվերի վրա):

Խորհուրդ բոլոր վիրուսակիրներին՝ կիրառել շնչադիմակներ։ Եթե հիվանդ եք, ունեք ջերմություն և այդ հարբուխային երևույթները, խնդրում եմ, երեխաներին թույլ մի տվեք գնալ դպրոց, ուսանողներին՝ բուհեր, իսկ դուք էլ մի գնացեք աշխատանքի: Ծայրահեղ դեպքում, եթե ստիպված եք գնալ աշխատանքի, գոնե շնչադիմակներ կրեք: Փողոցում դիմակն կրելն անիմաստ չէ, քանի որ այդ հարուցիչը 120 սմ-ի վրա կարող է մարդուն վարակել: Դիմակը 8 ժամը մեկ պետք է փոխել, որովհետև իր ֆիլտրող հատկությունը կորցնում է։

Ամենաընթերցվածը