Ի՞նչ է ասթման, որո՞նք են ախտանիշները և ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունը

Դիտումներ 1490

Ի՞նչ է ասթման, որո՞նք են ախտանիշները և ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է
❓ Ի՞նչ է ասթման
📌 Ասթման շնչուղիների քրոնիկ, ոչ ինֆեկցիոն բորբոքային ախտահարում է, որն արտահայտվում է ալերգենների, քիմիական կամ ֆիզիկական գործոնների արդյունքում։
Այն շնչահեղձության նոպա է, որն առաջանում է բրոնխների լուսանցքի կտրուկ նեղացման հետևանքով, որի արդյունքում խանգարվում է բրոնխների անցանելիությունը։ 
Որո՞նք են ասթմայի նախանշանները`

 



🔹 շնչարգելության նոպաներ
🔹 ակտիվ հազ 
🔹 կրծքավանդակի հատվածում ճնշման զգացում
🔹 հեղձուկ
🔹 սուլոցով խզոցներ

 


🔹 ավելի առատ լորձարտադրություն 
🔹բռոնխասպազմի առաջացում: 
Ասթման ավելի է սրվում սեզոնային ալերգիաների ժամանակ և արտահայտվում է քթարտադրությամբ, հատկապես` գիշերային և վաղ առավոտյան ժամերին։ 
Ասթմայի նոպայի պատճառ կարող են դառնալ ոչ սպեցիֆիկ ալերգենները, ինչպես նաև՝ 
 



🔹 ծուխը
🔹 մթնոլորտ արտանետված գազերը
🔹 զանազան բույրերը
🔹 ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Ե՞րբ դիմել բժշկի
Ախտանշաններից որևէ մեկն ամենօրյա հաճախականությամբ կրկնվելու դեպքում, հատկապես, եթե դրանք խանգարում են գործունեությանը, խորհուրդ է տրվում խորհրդակցել մասնագետի հետ։ Վաղ ախտորոշումը և բուժումը կարևոր են ասթմայի արդյունավետ կառավարման և կյանքի որակը բարելավելու համար:



Ամենաընթերցվածը