Ի՞նչ բաղադրիչ խառնենք աղացած մսի մեջ, որպեսզի ստացվի քյաբաբի ֆարշ և շշի վրայից չընկնի

Դիտումներ 1456

Ի՞նչ բաղադրիչ խառնենք աղացած մսի մեջ, որպեսզի ստացվի քյաբաբի ֆարշ և շշի վրայից  չընկնի

Համեղ քյաբաբ պատրաստելու համար, նախ հարկավոր է ճիշտ ֆարշ պատրաստել։ Քյաբաբի ֆարշը ունի իր գաղտնիքները և կա հատուկ բաղադրիչ, որը աղացած միսը փոխում է և դարձնում քյաբաբի ֆարշ։

 

 

Այսպիսով, քյաբաբի ֆարշ պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր

 



1 կգ տավարի միսն ՝ 

200 գրամ խոզի սալ,

250-300 գրամ սոխ,

200 գրամ հավի բդի փափկամիս,

աղ,

կարմիր պղպեղ

 

Պատրաստման եղանակը

Xohanoc.am-ը ներկայացնում է քյաբաբի ֆարշի պատրաստման եղանակը։

Քյաբաբի ֆարշը պատրաստելու համար նախ անհրաժեշտ է ՝ բաղադրիչները լվանալ և մանր կտրատել։ Դեռևս ոչ մի բաղադրիչ պետք չէ աղալ։ 



Գաղտնիքը դրանում է կայանում։ Պետք է մանր կտրատած բաղադրիչները համեմեք աղով և պղպեղով, լավ խառնեք ու մի փոքր սառեցնեք։ 

Մի փոքր սառելուց հետո, երկու անգամ աղացեք։ 

 

 

Վերջում ստացված ֆարշը մի փոքր ձեռքերով հարեք, հարկ եղած դեպքում կարող եք 100 մլ ջուր ավելացնել։

Վերջ, ահա քյաբաբի ֆարշի ամենահամեղ և որակյալ բաղադրատոմսը։



Ամենաընթերցվածը