Ի՞նչ արժե ձուն այս պահին և ի՞նչ կարժենա Զատիկին

Դիտումներ 3532

Ի՞նչ արժե ձուն այս պահին և ի՞նչ կարժենա Զատիկին

Ձվի գինը այս վերջերս շատ է փոփոխման ենթարկվում։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես սպասվում է ձվի գնային բարձրացում և արհեստական դեֆիցիտ։

 

 

Սակայն այդ պնդմանը հակադարձում է ՄՊՀ-ն։ 



Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ:

 

 

Նշենք որ այս պահին 1 հատ միջին չափի ձուն արժե 55-60 դրամ։

 


 Իսկ Զատիկին սպասվում է գնային աճ, բայց չնչին տարբերությամբ։ Ինչպես հայտնում են ՄՊՀ-ից, հանդիպմանը մասնակցող տնտեսավարողները հավաստիացրել են, որ ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, առկա են բավարար պաշարներ, և առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում։

 

 

 

Հավկիթ, սննդարար մթերք, որը ներկայումս ամենատարածված ու մեծ պահաջարկ վայելող սննդամթերքն է աշխարհում։ Բացի հավի ձվից, ցանկացած թռչնի ձու կարող է ուտել մարդը։ Չնայած դրան, մարդն արդեն ունի աշխարհում գոյություն ունեցող որոշ սողունների և կրիաների ձվերն իր կերակրացանկում օգտագործելու պրակտիկա։

Ունենալով բարձր սննդային արժեք՝ հավկիթի օգտագործման չարաշահումը կարող է վնասակար լինել առողջության համար, դառնալով հատկապես սալմոնելլա սուր աղիքային ինֆեկցիայի, ինչպես նաև մի շարք ալերգիկ երևույթների պատճառ։

Հավի ձվի զանգվածային արտադրությունը տարածված է ամբողջ աշխարհում։ Ըստ որոշ պաշտոնական տվյալների՝ 2009 թվականին ամբողջ աշխարհում 6,4 միլիարդ հավ արտադրել է շուրջ 62,1 միլիոն տոննա ձու։

 


Ամենաընթերցվածը