Ի՞նչ արժե 1 կգ խոզի միսը ԱՄՆ-ում․ Կզարմանաք, երբ իմանաք գինը
Գաղտնիք չէ, որ Հայաստանում մսամթերքը շատ որակյալ է համարվում և իհարկե ՝ համեղ, հատկապես խոզի միսը։
Իսկ ԱՄՆ-ում նույնպես մեծ քանակությամբ խոզի մսի վաճառք կա և եթե համեմատենք արժեքները, ապա զարմանալի է։
ԱՄՆ-ում 1 կգ խոզի միսը միջինում 15 դոլլար է, այսինքն միջինում 5800 դրամին համարժեք դոլլար։
Իսկ ՀՀ-ում միջին արժեքը 1 կգ-ի համար 3000 դրամ է։
Խոզի միսը բարձրակարգ սպիտակուցի և ամինաթթուների աղբյուր է։ Միսը մեր օրգանիզմին երկաթ և B12 վիտամին մատակարարող լավագույն մթերքն է, քանի որ բուսական սնունդի մեջ այս վիտամինն առհասարակ չկա, իսկ ահա երկաթը վատ է յուրացվում։
Քանի որ երկաթը և B12 վիտամինն անհրաժեշտ են հեմոգլոբինի սինթեզի համար, բուսակերների մոտ հաճախ անեմիա՝ սակավարյունություն է զարգանում։ Մսի ցանկացած տեսակի մեջ մեծ քանակությամբ ցինկ, ֆոսֆոր և սելեն է պարունակվում, այդ պատճառով էլ խոզի միսն իրենից այս կարևոր տարրերի լիարժեք աղբյուր է ներկայացնում։