Ի՞նչ արժե 1 կգ սմբուկը Երևանում և մարզերում․ Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք ՝ թանկ է, թե՞ էժան
Շուկայում արդեն առատ է սմբուկը և վաճառքը բավականին շատ է։ Իհարկե, սմոբւկ շատերն են սիրում, բայց այս սեզոնին ոչ այդքան մատչելի է այն։
Ի՞նչ արժե 1 կգ սմբուկը Երևանում և մարզերում։
1 կգ սմբուկը միջինում 600 դրամ է։ Կա ավելի մատչելի, բայց նորմալ որակի սմբուկի 1 կգ-ն միջինում 600 դրամի սահմաններում է տատանվում։
Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք ՝ թանկ է, թե՞ էժան։ Իհարկե, մոտ 2 շաբաթից այլ արժեքներ կտեսնենք։
Սմբուկի պտուղների չոր նյութը կազմում է 7-12%, իսկ շաքարը՝ 3-4%։ Բացի այդ, սմբուկի պտուղները պարունակում են 0,034% ֆոսֆոր, 0,001% երկաթ և 0,01% կիր, որոնք շատ անհրաժեշտ են մարդու օրգանիզմի համար։ Սմբուկը վիտամիններով առանձնապես հարուստ չէ, թեև պարունակում է որոշ քանակությամբ B2, PP և C վիտամիններ։
Պտուղը պարունակում է չոր նյութեր, շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի և այլ աղեր։ Սմբուկը ջերմա- և խոնավասեր է, սննդանյութերի նկատմամբ՝ պահանջկոտ։