Ի՞նչ անել լնդերի բորբոքման դեպքում. 8 խորհուրդ
1. Քնջութի յուղ
Այն հիանալի է բերանի բակտերիաների դեմ պայքարելու համար: Վերցրեք 1 ճ.գ. յուղ և դրանով ողողեք ատամները 3 րոպե։ 3 շաբաթ անց դուք կզգաք, որ ձեր լնդերն ավելի առողջ են։
2. Քսուքներ լնդերի համար
Վերցրեք 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, ավելացրեք 4 կաթիլ վարդի յուղ և այս խառնուրդը քսեք լնդերին։ Կրկնեք այս պրոցեդուրան օրը 3 անգամ մեկ ամսվա ընթացքում։
Կռատուկի արմատը օգտագործվում է լնդերի հիվանդության բուժման համար: Այն լցնում են բլենդերի մեջ, քամում հյութը։ Այնուհետև այն նոսրացնում են տաք եռացրած ջրով 1։5 հարաբերակցությամբ։ Օրական 3 անգամ 5 րոպե ողողեք բերանը։ Պրոցեդուրան տևում է 1 շաբաթ։
Օգտագործեք էվկալիպտի յուղը որպես բերանի լվացման միջոց՝ գրգռված լնդերը հանգստացնելու համար:
5. Ալոե Վերա
Եթե ատամի լինդը բաց է, 15 րոպե քսեք լնդի երկայնքով կտրված ալոեի տերևը: Բորբոքումը չի տարածվի առողջ տարածքների վրա։
6. Կոկոսի յուղ
Կոկոսի յուղն օգտագործվում է որպես ատամի մածուկ՝ ավելացնելով մի քիչ սոդա։ Այս խառնուրդը կրկնակի ազդեցություն ունի՝ ամրացնում է լնդերը և սպիտակեցնում ատամները։