Հզոր ըմպելիք, որը օգնում է մաքրել օրգանիզմը և բարելավել իմունային համակարգը
Առավոտյան ամենակարևոր գործողություններից մեկը, որ կարող եք անել ձեր առողջության համար՝ մեկ բաժակ այս հզոր ըմպելիքի միջոցով օրգանիզմի մաքրումն է:
Այս բաղադրատոմսը օգնում է ձեզ հեռացնել թունավոր նյութերը օրգանիզմից, և գործում է անմիջապես:
Հեռացնում է տոկսինները և մաքրում է օրգանիզմը այլ վնասակար նյութերից: Ի հավելումն դրան, այն էներգիա է հաղորդում ամբողջ օրվա համար և արագացնում է նյութափոխանակությունը:
Ինչի՞ կարող է հանգեցնել տոկսինների ավելցուկը օրգանիզմում:
Ամենահայտնի վնասակար ազդեցությունը թողնում է իմունային համակարգի վրա : Աղիները մարմնի այն մասերից է, որտեղ ամենաշատն են հավաքվում տոքսինները:
Լորձաթաղանթի բորբոքային սինդրոմից խուսափելու համար խորհուրդ է տրվում կատարել օրգանիզմի ճիշտ մաքրում: Արդյունքում այն օգնում է կրկին վերականգնել իմունային համակարգի աշխատանքը:
Շրջապատող միջավայրի թունավոր նյութերը ներթափանցելով օրգանիզմ վնասակար սովորույթների միջոցով վատ ազդեցություն են թողնում աղիների վրա, օրինակ ծխելը կամ օրգանիզմում ալկոհոլի ավելցուկը:
Քանի որ աղիքային ֆլորան դադարում է նորմալ գործել լորձաթաղանթի բորբոքման պատճառով: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է բոլոր բուժումներն ուղեկցել ճիշտ սննդակարգով և ավելի ֆունկցիոնալ ապրելակերպով:
Խնձորի և կոճապղպեղի հյութը մաքրում է օրգանիզմը տոքսիններից
Բաղադրությունը:
3 փոքր կանաչ խնձոր
1թեյի գդալ քերած կիտրոնի կեղև
1/4 թեյի գդալ քերած թարմ կոճապղպեղի արմատ
2 ճաշի գդալ կիտրոնի հյութ, կարող եք ավելացնել նաև նարնջի հյութ։
Բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և հարել մինչև ստացվի հարթ զանգված: Անհրաժեշտության դեպքում ավելացրեք ջուր:
Ըմպելիքը պատրաստ է։ Խորհուրդ է տրվում այն պատրաստել վաղ առավոտյան, քանի որ ավելի լավ է այն խմել նախաճաշից առաջ՝ դատարկ ստամոքսին: