Հյութալի և համեղ քյաբաբներ պատրաստեք տանը՝ ջեռոցում

Դիտումներ 574

Հյութալի և համեղ քյաբաբներ պատրաստեք տանը՝ ջեռոցում

Բաղադրիչներ.

700-800 գրամ աղացած միս (ես տավարի եմ օգտագործել)
Մի քանի պճեղ սխտոր
2 քաղցր պղպեղ
 
 
Կես կծու պղպեղ
Կանաչի
Չաման, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
 
 


Բանջարեղենն ու կանաչեղենը լցնել մեծ ամանի մեջ, ավելացնել համեմունքներ, աղացած միս և ջուր, մի քանի անգամ լավ խառնել։
Ափի մեջ հավաքել մի փոքր միս և գլորելով ձեռքերի մեջ պատրաստել օվալաձև քյաբաբներ։
 


Թխելու թերթիկի վրա շամփուրով կտրվածքներ արած, մտցրեք ջեռոցը 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում 30-35 րոպեով։
 
Բարի ախորժակ)


Ամենաընթերցվածը