Հղիության ընթացքում այս մթերքների օգտագործումը կարող է հանգեցնել երեխայի գիրության
«Հետաքրքիր դիրքում գտնվող» կանանց սննդակարգը պետք է հավասարակշռված լինի։ Որոշ մթերքներ մեծացնում են գիրության վտանգը ապագա երեխաների մոտ։
Գիտնականները հետազոտություն են անցկացրել. Նրանք դիտարկել են 20 հազար երեխայի և պարզվել է, որ նրանք, ում մայրերը երեխա ունենալու ընթացքում սնվել են անառողջ սնունդով, գիրանալու վտանգը 26 տոկոսով ավելի է։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում։
Բժիշկները վնասակար ապրանքների ցանկում ներառել են չիպսեր, թխվածքաբլիթներ, քաղցրավենիք, պաղպաղակ։ Նրանք հարուստ են շաքարով, աղով, ճարպերով, քիչ են սպիտակուցներով ու մանրաթելերով: Բացի այդ, նման ապրանքները պարունակում են ներկանյութեր, կոնսերվանտներ և քաղցրացուցիչներ:
Եթե դրանք չարաշահվեն հղիության ընթացքում, ապա ապագա երեխայի աճի, էներգետիկ հավասարակշռության և ինսուլինի դիմադրության կարգավորման մեջ ներգրավված գեների աշխատանքը կխախտվի: