Հղիներին թույլատրվում է սուրճ խմել, թե ոչ․ Բժշկի պատասխանը
Հղիություն, այն ժամանակաշրջանը, երբ կնոջ ներսում մեկ կամ մի քանի պտուղներ են զարգանում։ Այն հայտնի է նաև որպես գեստացիա։ Բազմապտուղ հղիության դեպքում կինը կրում է մեկից ավելի պտուղներ, օրինակ՝ երկվորյակներ։
Հղիություն կարող է առաջանալ սեռական հարաբերությունների արդյունքում, կամ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների օգնությամբ։ Ծննդաբերությունը սովորաբար տեղի է ունենում վերջին դաշտանից 40 շաբաթ անց։
Սա կազմում է 9 ամիս, որտեղ յուրաքանչյուր ամիսն ունի 31 օր[4]։ Բեղմնավորման օրից հաշվելու դեպքում հղիությունը տևում է 38 շաբաթ։ Մինչև հղիության 8 շաբաթյա ժամկետը զարգացող էակին կոչում են սաղմ, իսկ 8-րդ շաբաթվանից հետո, մինչև ծննդաբերությունն այն կոչվում է պտուղ։
Հղիության վաղ նշաններից են դաշտանային ցիկլի բացակայությունը, պնդացած կրծքերը, սրտխառնոցն ու փսխումը, քաղցի զգացողությունը և հաճախակի միզարձակությունը։ Իսկ հիմա խոսենք հղիության ժամանակ սուրճի օգտագործման մասին։
Հղիությունը կարող է հայտնաբերվել հղիության թեստի միջոցով։Խորհուրդ է տրվում հրաժարվել սուրճից՝ այն փոխարինելով օրինակ ցիկորիայով (ճարճատուկ, եղերդակ, վաճառվում է Երևանի սուպերմարկետներում) կամ թեյով:
Եթե չեք կարող առանց սուրճի, ապա պետք է կրճատել կոֆեինի քանակը (օրական 200 մգ, այսքան կոֆեին կա 2 բաժակ սուրճում), քանի որ դրա չարաշահումը մեծացնում է վիժման վտանգը: Խորհուրդ է տրվում հրաժարվել նաև ոգելից խմիչքներից: