Հրաշք միջոց մոծակների համար. դուք այլևս չեք կարող վախենալ դրանցից

Դիտումներ 2780

Հրաշք միջոց մոծակների համար. դուք այլևս չեք կարող վախենալ դրանցից

Այս հրաշք միջոցը պարունակում է շատ պարզ և մատչելի բաղադրիչներ, որոնք կան յուրաքանչյուր տանը։

 

Որոնք են այս բաղադրիչները․

բուսական յուղ (ցանկացած)

շամպուն

9% քացախ

 

Այս հեղուկները խառնեք մեկ տարայի մեջ հավասար քանակությամբ։ Դուք կստանաք սպիտակ էմուլսիայի տեսք ունեցող միջոց, որը զարմանալիորեն ունի անսահմանափակ պահպանման ժամկետ։ Տարածեք այս խառնուրդը ձեր մարմնի բոլոր բաց հատվածներում և ազատ զգալ զբոսնել ամբողջ գիշեր: 



Արդյունավետ միջոցներ՝ մոծակի խայթոցից առաջացած քորն մեղմելու համար

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մոծակի խայթոցի հետևանքով առաջացած սաստիկ քորը մեղմելու և այտուցներից ազատվելու մի քանի արդյունավետ միջոց, որոնք կօգնեն րոպեներ անց մոռանալ տհաճ զգացողությունների մասին։

Բուսական թուրմով թրջոցներ
Այտուցից ու քորից ազատվելու համար կարելի է խայթոցի հատվածում դեղաբույսերի թուրմով թրջոց դնել։ Թուրմը պատրաստելու համար հարկավոր է խառնել սրոհունդը տերևներն ու ծաղիկները, անանուխի տերևները և կաղնու կեղևը, այնուհետև այդ խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ ջուր, դնել թույլ կրակին և եփել 15 րոպե։ Թողնել թուրմը սառչի, այնուհետև քամել և օգտագործել թրջոցներ դնելու համար։

 

 

Կերակրի սոդա

Քորը մեղմելու հիանալի միջոց կարող է լինել նաև կերակրի սոդան։ Հարկավոր է 1 թեյի գդալ սոդան լուծել 1 բաժակ եռացրած սառը ջրում, այնուհետև ստացված լուծույթը պարբերաբար քսել մաշկին։

Անուշադրի սպիրտով կամ գինու սպիրտով (էթիլ սպիրտ) թրջոցներ

Քորից ազատվելու համար կարելի է նաև մաշկին անուշադրի սպիրտով (1:5 հարաբերակցությամբ սպիրտ և ջուր) կամ գինու սպիրտով (1։1 հարաբերակցությամբ օղի և ջուր) թրջոցներ դնել։



Սառը կոմպրես ու անանուխ

Այտուցից ազատվելու համար կարելի է խայթոցի հետևանքով այտուցված մաշկին սառույց կամ սառը կոմպրես դնել։ Բացի այդ շատ արդյունավետ կարող է լինել նաև անանուխի տերևների հյութը, որն օժտված է ցավազրկող, հակաբորբոքային ու անոթները նեղացնող հատկություններով։

Եզան լեզու

 

 

Քորը կարելի է մեղմել նաև հասարակ եզան լեզվի օգնությամբ։ Պարզապես հարկավոր է մաշկին եզան լեզվի թարմ հյութով թրջված անձեռոցիկ դնել կամ կիրառել ջրի մեջ փափկեցված տերևները։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը