Հրաշալի տորթ միկրոալիքային վառարանում 3 րոպեում. Արագ և համեղ
Այս հրաշալի տորթը պատրաստելու համար Ձեզ հարկավոր է․
Բաղադրությունը․
ալյուր - 4 ճ.գ.
ձու - 1 հատ
շաքարավազ - 4 ճ.գ.
կակաո - 2 ճ.գ.
կաթ - 3 ճ.գ.
բուսական յուղ - 3 ճ.գ.
սոդա - 0,5 թ․գ․
Բոլոր մթերքները խառնել, տեղափոխել միկրոալիքային վառարանում՝ չհրկիզվող տարայի մեջ և թխել միկրոալիքային վառարանում 900 հզորությամբ 3 րոպե։
Համեղ և վառ կիտրոնի կրեմը անպայման կթարմացնի ցանկացած աղանդեր․ Այն հարմար է ոչ միայն կիտրոնով կեքսների, այլ ցանկացած աղանդերի համար
Չորս կիտրոնի կեղևը կտրատել, հյութը քամվել (մոտ 100 մլ): Այնուհետև շաքարավազը (մոտ 150 գրամ) և բարակ կտրատված կեղևերը մանրացնում ենք միասին, մինչև փոշի դառնա:
Այնուհետև ավելացրեք փափուկ կարագ (ութ ճաշի գդալ), հինգ դեղնուց, կիտրոնի հյութ և մի պտղունց աղ։ Շատ լավ խառնեք զանգվածը։
Զանգվածը լցնում են ապակե տարաների մեջ, որոնք տեղադրվում են ջրային բաղնիքի կաթսայի մեջ։
Խառնելով, տաքացրեք 10-15 րոպե, մինչև կրեմը թանձրանա։ Քամել և փակ տարայի մեջ պահել սառնարանում։
Նման կրեմ կարելի է պատրաստել գրեթե բոլոր ցիտրուսային մրգերից, օրինակ՝ գրեյպֆրուտից կամ լայմից։ Համեղ կրեմ կստացվի նաև արքայախնձորով։