Հրաշալի աղցան, որը ոչ ոքի անտարբեր չի թողնի

Դիտումներ 1158

Հրաշալի աղցան, որը ոչ ոքի անտարբեր չի թողնի

Բաղադրություն․

նեխուր - 2-3 ցողուն
վարունգ - 5 հատ
գազար - 2 հատ
կտավատի սերմեր - 0,5 թ.գ.
մաղադանոս - 3 ճյուղ
արևածաղկի սերմեր - 2 ճ.գ.

 

 

կիտրոնի հյութ - 1 ճ.գ
ձիթապտղի յուղ - 2-3 ճ.գ.
սխտոր - 2 պճեղ
մանանեխ հատիկներով - 1 ճ.գ.
աղ՝ ըստ ճաշակի,
աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

 



​Նախ պատրաստենք սոուսը։ Մանրացված սխտորը խառնում ենք կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի հետ։

Ավելացնել մանանեխ, աղացած սև պղպեղ և աղ։ Լավ խառնել։ Ստացված զանգվածը լցնել փոքր տարայի մեջ և լավ թափահարել, որպեսզի բոլոր բաղադրիչները միանան իրար։

 

 

Գազարն ու վարունգը կտրատել բարակ ձողիկների։ Նեխուրի ցողունը կտրատել շերտերով։ Բոլոր բաղադրիչները տեղափոխեք աղցանի ամանի մեջ։

 



Լցնել սոուսը բանջարեղենի վրա, շաղ տալ թակած մաղադանոս, արևածաղկի և կտավատի սերմեր:

Խառնել և անմիջապես մատուցել։

Բարի ախորժակ!



Ամենաընթերցվածը