Հոգնե՞լ եք ավանդական նրբաբլիթներից, փորձեք նորը
Նրբաբլիթները հին ձևով պատրաստելու փոխարեն, եկեք թարմացնենք բաղադրատոմսը՝ խմորին ավելացնելով երշիկ, կանաչի և պանիր։
Այն ոչ միայն 2 անգամ ավելի հագեցնող կստացվի նույնիսկ առանց հավելյալ միջուկի, այլ նաև շատ ավելի համեղ։
Բլիթների համար խմորն առանց խմորիչի ենք պատրաստում, այլ՝ թթվասերով։
Բաղադրիչներ
150 գրամ թթվասերը
2 ձու,
100գ ալյուր
125մլ տաք ջուր
աղ, սոդա
75 գ. երշիկ
պանիր և կանաչի
Ամանի մեջ լցնում ենք թթվասերը, ավելացնում ձվերը, աղը և սոդան, լավ հարում ենք, ապա քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը և տաք ջուրը: Զանգվածը պետք լինի հեղուկ վիճակով, այսպես նրբաբլիթները ավելի նուրբ ու բարակ կստացվեն:
Միջուկի համար կտրատում ենք երշիկը, քերիչով անցկացնում պանիրը և ավելացնում ենք կանաչին ըստ ճաշակի:
Ավելացնում ենք անմիջապես խմորի զանգվածին, անընդհատ խառնելով մինչև ստացվի միատարր զանգված:
Այժմ մնում է միայն տապակել մեր նրբաբլիթները, տապակում ենք 2 կողմից՝ մինչև եփվելը:Պատրաստի նրբաբլիթների տեսքից գրեթե չի հասկացվում, որ այն պատրաստվել է ոչ սովորական բաղադրատոմսով:
Միայն ուշադիր զննելիս նկատելի կլինի խմորի միջուկը: Մատուցել՝ թթվասերով, որը հրաշալի կերպով համադրվում է նրբաբլիթի միջուկի երշիկի հետ: