Տնական օշարակի հնագույն բաղադրատոմս, որը հեռացնում է թոքերից խորխը և բուժում հազը

Դիտումներ 397

Տնական օշարակի հնագույն բաղադրատոմս, որը հեռացնում է թոքերից խորխը և բուժում հազը

Սա իսկապես օգտակար և բնական դեղամիջոց է, որը կարող է բուժել հազը և հեռացնել խորխը թոքերից: Այս օշարակը կարող է օգտագործվել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:

Գազարը, մասնավորապես գազարի հյութը, շատ հարուստ է հակաօքսիդանտներով, դրանք օգնում են նվազեցնել արյան բարձր ճնշումը և շաքարախտը։ Իհարկե, ավելի լավ է խմել թարմ քամած գազարի հյութ, քանի որ դրա մեջ սննդանյութերի պարունակությունն ավելի խտացված կլինի, քան փաթեթավորված հյութում։

Գազարի այլ առավելություններ՝

Բարձրացնում է իմունիտետը և վերահսկում սրտանոթային հիվանդությունները:

  • Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը:
  • Կանխում է քաղցկեղը:
  • Կանխում է ակնեների առաջացումը:
  • Մաշկի համար անհրաժեշտ վիտամինների աղբյուր է հանդիսանում:
  • Կալցիումի աղբյուր է:
  • Օգնում է մարսողությանը:
  • Մաքրում է ամբողջ օրգանիզմը։



Ներկայացնենք  օշարակի բաղադրատոմսը

Բաղադրությունը

½ կգ գազար

3-4 ճաշի գդալ մեղր

ջուր

Պատրաստման եղանակը

Սկզբում գազարը մանր կտրատել և թրջել ջրով։ Այնուհետև գազարը եփել մինչև փափկի, ապա վերցնել  կրակի վրայից։

 Ջուրը քամել առանձին ամանի մեջ : Եվ թողնել սառչի:

Բլենդերի կամ պատառաքաղի օգնությամբ տրորել գազարը։

Պատրաստի գազարի արգանակի մեջ ավելացնել մեղրը և լավ խառնել։ Այժմ ավելացրեք  տրորած գազարը, օշարակը պատրաստ է։ 

Պահպանեք օշարակը զով տեղում:

Ինչպես օգտագործել:

Օրվա ընթացքում ընդունեք 3-4 ճաշի գդալ օշարակ։ Արդյունքները կզգաք 1-2 օրից։

 

 



Ամենաընթերցվածը