Հին ժամանակներից մեղրով սև բողկը համարվում է ամենահուսալի իմունոստիմուլյատորը, արդյունավետ հակամանրէային միջոցը

Դիտումներ 526

Հին ժամանակներից մեղրով սև բողկը համարվում է ամենահուսալի իմունոստիմուլյատորը, արդյունավետ հակամանրէային միջոցը

Սև բողկը և մեղրը օգտագործվում է տարբեր հիվանդությունների դեպքում՝ հազից մինչև բրոնխիտ։ Մեղրով բողկը հիանալի միջոց է հազը բուժելու համար, որը երկար տասնամյակներ օգտագործվում է հիվանդների բուժման համար: 

 


Բաղադրատոմս
Պետք է վերցնել մեկ միջին չափի սեւ բողկ, լավ լվանալ, ապա կտրել դրա վերին մասը, որը կծառայի որպես կափարիչ։ Հարկավոր է բարակ ու սուր դանակ օգտագործել ու դրա միջոցով միջից միջուկի մի մասը հանել։ Բողկի ներսում փոքրիկ դատարկ զանգված կստանաք։ 



Եվ դրա մեջ պետք է լցնել 2 թեյի գդալ մեղր, և ծածկել այն կափարիչով (վերևից կտրված կտորով): Մեղրը չպետք է ամբողջությամբ ծածկի բողկը, քանի որ հյութի առաջացման համար տեղ է պետք։

 

 

Պետք է սպասել 12 ժամ, եթե դա անում եք երեկոյան, ապա առավոտյան արդեն կարող եք օգտագործել բողկի և մեղրի հյութը, որն այս ընթացքում ձևավորվում է ներսում։
Սև բողկի հյութը հազի համար ընդունեք օրը 3 անգամ՝ ուտելուց մի քանի րոպե առաջ, մեծահասակների համար՝ 1 ճաշի գդալ։ 



Այսպես պատրաստված բողկի հյութը, ամենափոքր երեխաներին տրվում է 1 թեյի գդալ օրական 3 անգամ։ Պատրաստման գործընթացը կրկնվում է գիշերը՝ բողկի ներսում մեղր ավելացնելով։ 
Սև բողկի հյութը օգնում է շատերին՝ հաճախ դառնալով փրկարար: Իսկ դրա մեջ պարունակվող վիտամին C-ն օգնում է օրգանիզմին ավելի արագ վերականգնվել հիվանդությունից հետո։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

 



Ամենաընթերցվածը