Հիլով կաթը խթանում է ուղեղի աշխատանքը և հանում դեպրեսիան ու հոգնածությունը

Դիտումներ 555

Հիլով կաթը խթանում է ուղեղի աշխատանքը և հանում դեպրեսիան ու հոգնածությունը

Եթե կաթը պատրաստում եք հիլով, ապա այս ըմպելիքը կայունացնում է նյարդային համակարգի, շնչառական ուղիների և արյունատար անոթների աշխատանքը։

Կաթի մեջ մի քիչ դարչին ավելացնելով՝ դուք կստանաք թեթև խթանող ըմպելիք, որը բարենպաստ ազդեցություն է ունենում պոտենցիայի վրա։

Քրքումը կաթի հետ համատեղ օգտակար է լյարդի համար և պայքարում է կնճիռների դեմ, սակայն կոճապղպեղը «մաքրում է» օրգանիզմը և բարձրացնում իմունիտետը։

Մշկընկույզը նաև հատուկ օգուտներ է հաղորդում կաթին՝ այն թեթևացնում է գլխացավը, տոնուսավորում և լավացնում հիշողությունը։

Միևնույն ժամանակ, ձեր կաթի մեջ մի պտղունց մշկընկույզը կարող է ազատել անքնությունից և հոգնածության զգացումից:



Կես լիտր ջուր՝ կաթով, շաքարավազով և 1 թ.գ. աղացած հիլով կարող եք իջեցնել ջերմությունը

Գլխացավի դեպքում․
0,5 ճ.գ չոր կոճապղպեղ + մի քիչ տաք ջուր մինչև մածուկի ձևավորումը։ Մածուկը դրեք ճակատին։ Հնարավոր է թեթեւ այրման ռեակցիա՝ դա վնասակար չէ։

 

 

Կոկորդի ցավի դեպքում ողողել տաք ջրով և եղեպսակով թուրմով։ 

Ակնեի դեպքում 1 ճաշի գդալ ալոեի հյութ + քառորդ թեյի գդալ քրքում։ Ընդունել օրը 2 անգամ, մինչև մաշկը մաքուր լինի,

Բերանից վատ հոտ․ Ծամե՛ք սամիթի սերմերը կամ (եթե հոտը ներսից է գալիս) եփել 1 թեյի գդալ աղացած հիլ, աղացած դարչինի և աղացած դափնու տերևների խառնուրդը (հավասար համամասնությամբ) մի բաժակ եռման ջրով, հովացնել և խմել։



Մկանների ձգում․

Տաք լոգանք ընդունեք 0,5 բաժակ աղացած կոճապղպեղով և 0,5 բաժակ սոդայով։ Նստեք 15 րոպե։ Օրական երկու անգամ ցավոտ տեղում քսել տաք մածուկով կոմպրես (1 ճ/գ կոճապղպեղ + 1 թ/գ քրքում + մի քիչ տաք ջուր)

Անքնություն կամ վատ քուն

 


Երեկոյան խմեք մեկ բաժակ տաք կաթ 0,5 ճ.գ. մշկընկույզով կամ 1 թեյի գդալ տապակած աղացած չամանը խառնեք հասած բանանի հետ: Կերեք քնելուց առաջ։

Այրվածքի դեպքում մի պտղունց քրքումը լուծել ալոեի հյութի հետ և քսել այրված հատվածին։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը