Հիանալի բաղադրատոմսեր՝ նյութափոխանակությունը արագացնելու համար

Դիտումներ 4382

Հիանալի բաղադրատոմսեր՝ նյութափոխանակությունը արագացնելու համար

 

▫ԱՌԱՋԻՆ բաղադրատոմսը.

Մեկ խնձորը պետք է բարակ շերտերով կտրատել, լցնել 300 մլ ջրի մեջ և ավելացնել աղանդերային գդալ աղացած դարչին, թողնել սառը տեղում երկու ժամ թրմվի, ապա խմել քնելուց առաջ։ Այս համադրությունը թույլ կտա արագացնել նյութափոխանակությունը, օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը և հեշտությամբ «այրել» ճարպը։

 

▫ԵՐԿՐՈՐԴ բաղադրատոմսը.

Մեկ բաժակ կեֆիրին ավելացնել աղացած դարչին և կես աղանդերային գդալ կոճապղպեղի

կեղև, մանրակրկիտ խառնել և խմել օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։

 



Նռան կեղևի միջոցով մաքրեք ամբողջ աղիները, կարգավորեք երիկամների, լյարդի և ստամոքսի աշխատանքը

նռան կեղևն իր օգտակարությամբ  քչերին է հայտնի, այդ իսկ պատճառով այն հիմնականում դեն է նետվում: Այսօր մենք կբացահայտենք ձեզ համար կեղևի զարմանահրաշ առանձնահատկությունների ու նրա բուժական նպատակներով կիրառման մեթոդների մասին:

Այն պարունակում է այնպիսի տարրեր, որոնք ճնշում են ստամոքսաղիքային տրակտի վնասակար բակտերիաները:

 

 

Նռան չոր կեղևի թուրմի օգտագործումից արդեն 2-3 ժամ անց թեթևանում են լուծի պատճառով առաջացած ցավերը: Բացի այդ, կեղևն ամրացնում է աղիները, քանի որ պարունակում է պոլիֆենոլներ: Այն նաև ունի ճիճվաթափ ազդեցություն:

Մեկ չափաբաժնի բաղադրությունը

  • 10-12 գ նռան չոր կեղև
  • 200 մլ ջուր

Ջուրը եռացրեք: Կեղևը լցրեք նախօրոք տաքացրած տարայի մեջ: Կեղևի վրա լցրեք եռացրած ջուրը, թողեք թրմվի 25-30 րոպե: Լուծույթը քամել պետք չէ:



Սկզզբում խմեք ստացված լուծույթի կեսը, արդեն իսկ 10 րոպե անց թեթևություն կզգաք: Եթե թեթևություն չզգաք, 30 րոպե անց մնացած կեսը խմեք, իսկ ևս 30 րոպե անց դեղամիջոցի վերջին չափաբաժինը խմեք:

Քանի որ նռան կեղևն ալերգիկ է, խորհուրդ է տրվում երեխաներին քիչ չափաբաժնով տալ:

​Նռան կեղևի թուրմը շատ օգտակար է երիկամների, լյարդի և հոդերի համար: Թուրմի պատրաստման համար հարկավոր է 2 թեյի գդալ մանրացված նռան կեղևը լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ և տաքացնել մոտ 30 րոպե, այնուհետև ստացված լուծույթը քամել: Այս թուրմը (50գր) հարկավոր է օգտագործել օրական 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

 

 

Մյուս օգտակար հատկությունը ստամոքսի հետ խնդիրների վերացումն է: 2-3 օր խմելով նռան կեղևից պատրաստված եփուկը՝ կկարողանաք ազատվել ստամոքսի ցավերից։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը