Ի՞նչ արժե ձմերուկի 1 կգ-ն այս պահին․ Բավականին մատչելի է դարձել

Դիտումներ 3161

Ի՞նչ արժե ձմերուկի 1 կգ-ն այս պահին․ Բավականին մատչելի է դարձել

Ամռան ամենահամեղ հատապտուղներից է ձմերուկը։ Սակայն եթե նայենք նախորդ տարիները, մի փոքր գնային աճ էր գրանցվել։ Սակայն այս տարի ոչ միայն ձմերուկը, նաև այլ մրգերի գները բավականին մատչելի են և հասանելի։

 

 

Այս պահին 1 կգ ձմերուկի արժեքը սկսվում է 200 դրամից։



Հարուստ լինելով պոտասիումով` ձմերուկը հրաշալի բնական էլեկտրոլիտ է` այսպիսով կարգավորելով նյարդերի ու մկանների աշխատանքը: Պոտասիումն է որոշում մեր մկանների կծկման հաճախականությունն ու ուժգնությունը, ինչպես նաև կարգավորում օրգանիզմում նյարդերի գրգռվածություննը:

 

 

Ձմերուկը բետա-կարոտինի հրաշալի աղբյուր է, որը օրգանիզմում փոխակերպվում է վիտամին A-ի: Այն օգնում ծիածանաթաղանթի պիգմենտների արտադրմանն ու կանխում աչքի խնձորակի` ծերացման հետևանքով առաջացած վնասվածքները, ինչպես նաև կանխում գիշերային կուրությունը: 



Վիտամին A-ն նաև նպաստում է առողջ մաշկ, ատամներ, փափուկ ու ոսկրային հյուսվածքներ ունենալուն:

 

 

Ձմերուկը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, որը չափազանց օգտակար է իմունային համակարգի համար: Բազմաթիվ հետազոտություններ նաև ցույց են տվել, որ վիտամին C-ն օգնում է բուժել վերքերը՝ նպաստելով հյուսվածքների կապերի ձևավորմանը:



Ամենաընթերցվածը