Կարտոֆիլի օգնությամբ ազատվեք աչքերի տակի կնճիռներից և սև պարկերից

Դիտումներ 626

Կարտոֆիլի օգնությամբ ազատվեք աչքերի տակի կնճիռներից և սև պարկերից

Մի քանի դիմակի բաղադրատոմս, որոնք կվերացնենք աչքերի տակի կնճիռները։
 
 
1. Կարտոֆիլի դիմակ
Բաղադրությունը․
հում կարտոֆիլ՝ 1 հատ,
եփած կաթ՝ 2 թեյի գդալ,
ալյուր՝ 2 թեյի գդալ
Հում կարտոֆիլը քերել։ 2 ճ/գ քերած կարտոֆիլին ավելացնել նույն քանակությամբ կաթ և ալյուր։ Քսեք խառնուրդը աչքերի շուրջ 15 րոպե։ Լվանալ սառը ջրով, քսել սնուցող կրեմով։
 
 
2. Կաթնաշոռի և գազարի դիմակ
Բաղադրությունը՝
կաթնաշոռ՝ 1 ճ.գ. 
սերուցք - 1 ճ.գ.
թարմ գազարի հյութ - 1 ճ.գ. 
Խառնել բոլոր բաղադրիչները։ Կես ժամ հետո լվանալ տաք ջրով։
 
 


3. Դիմակ ձիթապտղի յուղով
Բաղադրությունը՝
ձիթապտղի յուղ - 1 ճ.գ.
վիտամին E - 1 պարկուճ (կամ կիտրոնի հյութ)

Պատրաստումը՝ ձիթապտղի յուղին ավելացնել վիտամին E կամ կիտրոնի հյութ (5-6 կաթիլ): Խառնուրդը քսեք աչքերին, 10 րոպե անց քսեք անձեռոցիկով և թեթև մերսում արեք աչքերի տակ։

 

 

Սրբեք այս հատվածը սառույցի կտորով արտաքին անկյունից դեպի ներքին ուղղությամբ: Կիրառեք սնուցող կրեմ։

4. Դիմակ մաղադանոսից և կարտոֆիլից 
Բաղադրությունը՝
թարմ մաղադանոս՝ 1 ճ.գ.
կարտոֆիլ՝ 1 հատ,
բուսական յուղ՝ 1 ճ.գ. 

 



Պատրաստել մաղադանոսի եփուկ - 1 ճ.գ. մանր կտրատած կանաչիները լցնել 0,5 ճ.գ. եռացող ջրի մեջ։ Թողնել 15 րոպե, քամել։ 1 գդալ հում քերած կարտոֆիլը խառնեք 2 ճ.գ. մաղադանոս թուրմի և 1 ճ.գ. բուսական յուղի հետ։
Խառնուրդը քսում ենք շղարշի կտորի վրա և 15 րոպեով դնում աչքերին։ 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։
 



Ամենաընթերցվածը