Հենց այս ախտանշանն է վկայում, որ գաղտնի թոքաբորբ եք տանում

Դիտումներ 10206

Հենց այս ախտանշանն է վկայում, որ գաղտնի թոքաբորբ եք տանում

Թոքաբորբը մարդու շնչառական համակարգի կարևորագույն օրգաններն ախտահարող հիվանդություն է, որը կարող է շատ ծանր ընթացք ունենալ և անգամ հանգեցնել մահվան։

 

 

Այս հիվանդության դեպքում ժամանակին միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս խուսափել հնարավոր բարդություններից, սակայն խնդիրն այն է, որ հիվանդությունը կարող է «գաղտնի» ընթացք ունենալ ու հայտնաբերվել բավական ուշ, ինչն էլ բարձրացնում է հնարավոր բարդությունների հավանականությունը։

 

 



Թեթև գանգատներն ու ախտանիշները հաճախ նման են մրսածության կամ գրիպի նշաններին, բայց ավելի երկար են տևում: Հաճախ թոքաբորբը դրսևորվում է «տարած» մրսածությունից կամ գրիպից մի քանի օր հետո:

 

 

Թոքաբորբի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝

 

  • կրծքավանդակի ցավ, երբ շնչում կամ հազում եք
  • շփոթվածություն կամ հոգեկան գործունեության փոփոխություններ (65 տարեկան և ավելի մեծահասակների մոտ)
  • հազ, որը կարող է ուղեկցվել խորխով
  • հոգնածություն


  • ջերմություն (սովորաբար 38.5° C-ից բարձր), քրտնարտադրություն և դող-սարսուռ
  • նորմալից ցածր մարմնի ջերմաստիճան (65 տարեկանից բարձր մեծահասակների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ)
  • սրտխառնոց, փսխում կամ փորլուծություն
  • շնչարգելություն և հևոց:

 

 

Նորածիններն ու մանկահասակ երեխաները կարող են վարակի որևէ նշան ցույց չտալ: Այլ դեպքերում նրանք կարող են փսխել, ջերմել, հազալ, երևալ անհանգիստ կամ հոգնած և ուժասպառ, կամ դժվարությամբ շնչել և ուտել:



Ամենաընթերցվածը