Հայտնի է երիտասարդ բժշկուհու մահվան պատճառը

Կյանքից անժամանակ հեռացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Դմիտրիի Սուքիասյանը։

Այս մասին հրապարակել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։
Խորին ցավակցություն ենք հայտնում բժշկուհու հարազատներին` անդառնալի կորստի կապակցությամբ, ցանկանալով ուժ և համբերություն։

ըստ նախնական տվյալների, ինչպես նաև բժշկուհու կոլեգաների խոսքերով, Միլենա Սուքիասյանը մահացել է քաղցկեղից ՝ ծանր հիվանդությունից։
Միլենա Սուքիսյանը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բուժական գործ մասնագիտությամբ, այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։

Ստացել է նաև սոնոգրաֆիստի որակավորում։ Բժշկական գիտությունների թեկնածու էր։
