Հայտնի է դարձել մարդու առողջության համար գազարի վտանգավորությունը

Դիտումներ 2953

Հայտնի է դարձել մարդու առողջության համար գազարի վտանգավորությունը

Գազարը շատ ազգային խոհանոցների առանցքային մթերքներից է և լայնորեն օգտագործվում է ամենօրյա սննդի մեջ։ Սակայն ոչ վաղ անցյալում չինացի օգտատերերից մեկը խառնեց համացանցը՝ այս մթերքի նախկինում անհայտ վտանգների մասին անսպասելի հրապարակմամաբ

Նման ռեզոնանսային հրապարակման հեղինակը կտրականապես խորհուրդ է տալիս ձեր սննդակարգում գազար ու կծու պղպեղ չավելացնել։ Դա բացատրվում է նրանով, որ գազարը կազմող բաղադրիչները հեշտությամբ քայքայում են վիտամին C-ն, որը կծու պղպեղի անբաժանելի մասն է։

Նույն պատճառաբանությամբ նա բացառել է գազարի ու լոլիկի համադրությունը սննդակարգից։ 

Հեղինակը պնդում է, որ այն բավական է օգտագործել, բայց շաբաթական ընդամենը 2-3 անգամ։

Դա բացատրվում է նրանով, որ թարմ գազարը լցված է մեծ քանակությամբ ճարպային լուծվող վիտամիններով, և այդ պատճառով օրգանիզմների համար շատ դժվար է մարսել այդպիսի մթերքի ավելցուկային քանակությունը։

Բայց պետք է հասկանալ, որ նման ռեակցիա կառաջանա միայն այն դեպքում, եթե դուք հում գազար եք ուտում: Ավելի լավ է այս բանջարեղենն ուտել թեթև խաշած վիճակում, թթվասերով կամ բուսական յուղով, քանի որ հակառակ դեպքում այն ոչ մի օգուտ չի բերի ձեր օրգանիզմին։



Գազարի միջոցով վերացրեք հազը և հեռացնրեք խորխը թոքերից

Մենք բոլորս գիտենք, որ գազարն առողջարար բանջարեղեն է, որը հարուստ է B-կարոտինով և վիտամին A-ով, որոնք կենսական նշանակություն ունեն մեր աչքերի առողջության համար:
Գազարը նաև վիտամինների աղբյուր է, ինչպիսիք են C, K և B, ինչպես նաև բազմաթիվ հանքանյութեր, այդ թվում՝ մանգան, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, կալցիում և երկաթ:

 


Բացի այն, որ գազարն օգտակար է աչքերի համար, այն նաև բարենպաստ է ազդում աղիքների աշխատանքի վրա և ամրացնում է իմունային համակարգը։ Բացի այդ, այն օգնում է պայքարել ասթմայի, հազի, բրոնխիտի, մրսածության և ցանկացած տեսակի շնչառական հիվանդության դեմ։
Ստորև ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը հարմար է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար։ Այս միջոցի շնորհիվ դուք կարող եք ազատվել հազից և հեռացնել խորխը թոքերից։

Բաղադրությունը․
0,5 կգ գազար
3-4 ճաշի գդալ մեղր



Վերցրեք գազարը և կտրատեք խորանարդներ։
Այնուհետեւ մի փոքր եռացրեք, որպեսզի այն ավելի փափկի:
Լավ խառնել բլենդերի միջոցով։
Ջուրը, որում եփել եք գազարը, պետք չէ թափել։ Հովացրեք այն և ավելացրեք մեղր։
Այնուհետեւ այս ջուրը ավելացրեք գազարի խյուսի մեջ։

 

 

Եվ ձեր բնական միջոցը պատրաստ է։ Պահպանեք այն զով տեղում կամ սառնարանում (8-10 աստիճան C / 46-50 Fahrenheit)
Այս բնական միջոցը բացարձակապես անվտանգ է առողջության համար, այնպես որ կարող եք հաճախակի խմել այն։ Լավ ազդեցության համար օրվա ընթացքում բավարար է 3-4 ճաշի գդալը։
Արդյունքները տեսանելի կլինեն մեկ-երկու օրից։ Սա կվերացնի թոքերի խորխը և կբուժի հազը։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը