Հավի մսի և կիտրոնի համադրմամբ անչափ համեղ ուտեստի պատրաստման եղանակը
Ներկայացնում ենք հավի մսով և կիտրոնով համեղ ուտեստի բաղադրատոմս։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
Հավի միս – 700գր.,
կիտրոն
մեղր – 1-2 ճաշի գդալ,
թթվասեր – 2 ճաշի գդալ,
աղ եւ պղպեղ– ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը՝
1. Կիտրոնը հարկավոր է մեծ կտորներով կտրատել, իսկ մեղրը՝ հալեցնել մինչեւ հեղուկ դառնալը։ Արդեն իսկ պատրաստված հավը պետք է համեմել աղով ու պղպեղով և լցոնել մեղրով ու կիտրոնով։ Հավը պետք է թողնել մարինադի մեջ մոտ 40 րոպե։
2. Դրանից հետո հավի միսը հարկավոր է թթվասերով պատել և տեղափոխել ջեռոցի տապակի մեջ։ Այնուհետև հավի միսը պետք է փայլաթիթեղով ծածկել և 20 րոպե եփել 200 ջերմաստիճանով տաքացած ջեռոցում։
3. Վերջում ջերմաստիճանը պետք է նվազեցնել մինչեւ 175 աստիճան և շարունակել եփել ևս 20 րոպե։
4. Ուտեստը պատրաստ է։ Կարելի է այն մատուցել կարտոֆիլով՝ զարդարելով կանաչիով։