Հաստ աղիքի քաղցկեղի առաջին նշանն է սա․ Շատերը ուշադրություն չեն դարձնում․ Երբ տեսնեք սա, շտապ դիմեք բժշկի

Դիտումներ 2125

Հաստ աղիքի քաղցկեղի առաջին նշանն է սա․ Շատերը ուշադրություն չեն դարձնում․ Երբ տեսնեք սա, շտապ դիմեք բժշկի

Հաստ աղիքը (intestinum crassum) կոչվում է նաև խթաղի (colon), ձգվելով բարակ աղիքի վերջին ծայրից մինչև սրբանը, բաժանվում է հետևյալ մասերի՝

 

 

կույր աղիք (cecum)՝ իր որդանման ելունով (processus vermicularis),
վերել հաստ աղիք (colon ascendens),
լայնական կամ հորիզոնական հաստ աղիք (colon transversum),
վայրէջ հաստ աղիք (colon descendes),
սիզմայաձև հաստ աղիք (colon sigmoideum)։
Հաստ աղիքի ընդհանուր երկարությունը 1.5-2 մ է։ Նրա լայնությունը կույր աղիքի շրջանում 7 սմ է, այստեղից աստիճանաբար պակասում է և վայրէջ հաստ աղիքում հավասարվում է 4 սմ-ի։ 



Բացի իր ավելի մեծ տրամագծից, հաստ աղիքը արտաքուստ բարակ աղիքից տարբերվում է նաև հետևյալ առանձնահատկություններով.

նրա ամբողջ երկարությամբ, բացի վերջնաղիքից (rectum), նկատվում են հարթ մկանաթելերից կազմված ձգաներ կամ ժապավեններ (teniae coli),
բնորոշ արտափքվածքներ (haustrae coli)
շճամզի ելուններ, որոնք պարունակում են ճարպ։

 



Հաստ աղու քաղցկեղը ախտորոշվում է սիգմոիդոսկոպիայի կամ կոլոնսկոպիայի ժամանակ վերցված հյուսվածքային կտորի հետազոտությամբ։

 

 

Քաղցկեղի նշաններն ու ախտանիշները կախված են տեղակայումից և մետաստազավորման առկայությունից կամ բացակայությունից։ Դասական ահազանգող ախտանիշներն են՝ հարաճող փորկապությունը, արյունային կղանքը, կղանքի տրամագծի նվազումը, ախորժակի և քաշի կորուստը, սրտխառնոցը, փսխումը, 50 տարեկանից բարձր անձանց մոտ։ Շուրջ 50% դեպքերում որևէ կլինիկական ախտանիշ չի դիտվում



Ամենաընթերցվածը