Հանվի ․․․ Ինչ է պատմում փաստաբանը Վեդիի երեխաների դեպքից

Դիտումներ 3125
Հանվի ․․․ Ինչ է պատմում փաստաբանը Վեդիի երեխաների դեպքից

«Հանվի»․Վեդիում բռնության ենթարկված աղջկան տարել են զննության տղամարդ փորձագետի մոտ
Ինչո՞ւ Վեդիի ոստիկանությունն ու քննչական մարմինները փետրվարից մինչև մայիս ընթացք չէին տալիս մանկապղծության մասին ահազանգին: Ինչո՞ւ էին բռնարարները ազատ շրջում քաղաքում, մինչդեռ երեխաները շարունակում էին մնալ անպաշտպան: Զրույց՝ տուժողների շահերի պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանի հետ:

Մանրամասները տեսանյութում ՝ 

 

 


ՀԻՇԵՑՆԵՆՔ, ՈՐ Վեդիում անչափահաս աղջիկների նկատմամբ բռնության դեպքերը հանրությանը հայտնի դարձան այն բանից հետո, երբ երեխաներից մեկը պատմել էր իր հետ տեղի ունեցածի մասին։

 

 

Դրանից հետո իրավապահ մարմինները սկսել էին լայնածավալ քննություն, իրականացվել էին խուզարկություններ և մի շարք անձինք ձերբակալվել էին։ 

Դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել ամբողջ երկրում՝ առաջացնելով հանրային դժգոհություն և քննարկումներ երեխաների անվտանգության, ընտանիքների սոցիալական վիճակի ու նման հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ։ 

 

 

Քրեական վարույթը շարունակում է քննվել, իսկ իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպությունները կոչ են անում ապահովել երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանություն և խստագույն պատասխանատվություն մեղավորների համար։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը