Համեղ ըմպելիք՝ ավելորդ քաշը վերացնելու համար
Կան բազմաթիվ մեթոդներ և ծրագրեր, որոնք պնդում են, որ օգնում են այրել ճարպը և արագ նիհարել:
Այս մեթոդներից շատերը ներառում են թանկարժեք հավելումներ, ավելորդ կալորիաների հաշվարկ: Իսկ որոշ դեպքերում դեղահաբեր կամ մեթոդներ, որոնք կարող են վնասակար լինել առողջությանը։
Սակայն առավոտյան բանանով սմուզին կարող է ամեն ինչ փոխել:
Ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում, որ արագ քաշի կորուստը լուծում չէ ավելորդ քաշի համար:
Բանանի և կոճապղպեղի համադրությունը շատ սննդաբանների կարծիքով արդյունավետ է մարդկանց նիհարելու հարցում:
Հետազոտողները նաև պարզել են, որ գեր մեծահասակների կողմից բանանի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է քաշի ավելի հետևողական կորստի, քան նրանք, ովքեր բանան չեն օգտագործում:
Բանանը լի է բջջանյութով և պեկտինով, որոնք նպաստում են լավ մարսողությանը և վերացնում տոքսինները: Եվ նաև, ի տարբերություն քաշի կորստի շատ հավելումների, բանանը լավ էներգիա է հաղորդում: Ուստի այն հաճախ օգտագործվում է մարզիկների կողմից մարզումների ժամանակ կայուն էներգիա ապահովելու, ինչպես նաև ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո վերականգնվելու համար:
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ կոճապղպեղի օգտագործումը «մեծ կարողություն» ունի նվազեցնելու մարմնի քաշը՝ միաժամանակ բալասնսավորելով խոլեստերինի մակարդակը։
Կոճապղպեղը համարվում է մոլորակի ամենաառողջ բույսերից մեկը։ Այն հատկապես օգտակար է առավոտյան սրտխառնոցը, մարսողության խանգարումից առաջացած գլխապտույտը նվազեցնելու համար։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սիրտ-անոթային հիվանդությունների հակված տղամարդիկ մեծապես օգուտ են քաղում օրական 60 գրամ կտավատի սերմի փոշի ընդունելուց: Առավելությունները ներառում են քաշի կորուստ, արյան ճնշման իջեցում, բորբոքման նվազեցում և խոլեստերինի մակարդակի իջեցում:
Կտավատի սերմերը պարունակում են հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններ, մանրաթել, օմեգա-3 ճարպաթթուներ, վիտամին B1, ինչպես նաև պղինձ, մանգան, մագնեզիում և ֆոսֆոր:
Կտավատի սերմերը նույնպես հիանալի են մարսողության բարելավման համար:
Հապալասը ոչ միայն շատ համեղ է, այլև համարվում է ճարպերի դեմ պայքարի լավագույններից մեկը։ Այն նաև լի է հակաօքսիդանտներով, մանրաթելերով և ջրով, որոնք օգնում են ձեզ լիարժեք զգալ, մարսել, նվազեցնել ախորժակը և պայքարել հիվանդությունների դեմ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սպանախի մեջ պարունակվող թիլաոիդները կարող են 43%-ով ավելացնել քաշի կորուստը՝ համեմատած նրանց, ովքեր պլացեբո են ստացել: Ասում էին նաև, որ այն ուտելը զգալիորեն նվազեցնում է անառողջ սննդի հանդեպ փափագը:
Արդյունքում, այս բոլոր բաղադրիչները այս կոկտեյլը կդարձնեն նիհարելու լավ արդյունքների հասնելու հիմնական գործոնը:
Բաղադրությունը:
1 բանան
2 ճաշի գդալ աղացած կտավատի սերմեր
3 ճաշի գդալ սառեցված հապալաս
1/2 թեյի գդալ քերած թարմ կոճապղպեղ
1-2 ճաշի գդալ սպանախ
300 մլ մաքուր ջուր
մեղր, կակաո, վանիլին ըստ ճաշակի
Բոլոր բաղադրիչները հարում ենք բլենդերի մեջ մինչև ստացվի հարթ զանգված: Խորհուրդ է տրվում կոկտեյլը խմել նախաճաշին: