Համեղ տնական թխվածքաբլիթներ` ընդամենը 15 րոպեում

Դիտումներ 602

Համեղ տնական թխվածքաբլիթներ` ընդամենը 15 րոպեում

Ձեզ անհրաժեշտ է՝ 

ալյուր՝ 120 գ, 
ձու՝ 2 հատ, 
շաքարավազ՝ 80 գ, 
կարագ՝ 90 գ, 
կիտրոնի հյութ՝ 1 ճաշի գդալ։ 

1. Պատրաստել բոլոր անհրաժեշտ մթերքները։ Խառնել կարագը, ձուն, շաքարավազը։ 
2. Կարագը թեթև հալեցնում ենք, վրան ավելացնում ձու և շաքարավազ։ 
3. Ամեն ինչ հարել հարիչով կամ պառատաքաղով։ 
4. Ավելացնել ալյուրը։ 
5. Ապա ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ։ Մանրակրկիտ խառնել զանգվածը։ 
6. Խմորը դնել կաղապարների մեջ:
7. Թխել 190-200 աստիճան 12-15 րոպե։ 



Բուժիչ բալասաններ և թեյեր՝ հազի համար. Պահպանիր այն, քեզ պետք կգա

1. Բալզամ հազի դեմ.

Խառնել 500 գ մանրացված ընկույզ, 300 գ մեղր, 100 գ ալոեի հյութ, 4 կիտրոնի հյութ։ Լավ խառնեք և տվեք 1 թ/գ երեխաներին, իսկ մեծերին 1 ճ/գ.՝ օրական 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ՝ հազի, բրոնխիտի և այլնի դեպքում։

 

 

2 Դեղատնից գնեք թերմոպսիս բույսի հաբեր և սոդա:

2-3 հաբ լուծեք տաք քաղցր թեյի կամ ջրի մեջ և խմեք։ 

Մեկ օրվա ընթացքում մեծահասակը կարող է դա կրկնել 3-4 անգամ։ Էֆեկտը զարմանալի է:

3. Խառնել 1/4 բաժակ կարագը, ձվի դեղնուցը և շաքարավազը՝ ըստ ճաշակի։ Խառնուրդը կերեք օրը 2 անգամ՝ 2 թեյի գդալով։



4. 1/2 բաժակ չամիչը եփել 1 բաժակ ջրի մեջ, ավելացնել 1 ճ.գ. սոխի հյութ. Խմեք թուրմը գիշերը կամ ընդունեք 1/3 բաժակ օրական 3 անգամ 20 րոպե ուտելուց առաջ։

 

 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը