Համեղ արմավային քաղցրություն կամ վնասակար տորթերի փոխարինող։ Առողջ նախաճաշ դոկտոր Վ. Սոբոլևսկու կողմից

Դիտումներ 422

Համեղ արմավային քաղցրություն կամ վնասակար տորթերի փոխարինող։ Առողջ նախաճաշ դոկտոր Վ. Սոբոլևսկու կողմից

Այս քաղցրությունը նվազեցնում է քաղցրավենիքի  ցանկությունը։ Հատկապես քաղցրակերների համար, ովքեր ցանկանում են սահմանափակել քաղցր մթերքների օգտագործումը: 

Բաղադրությունը՝

1. Խուրմա՝ 20-30 հատ

2. Հաղարջի հատապտուղներ՝ 1 ճ.գ. գդալ

3. Ջուր՝ բաժակի մեկ երրորդը

   Պատրաստոման եղանակ

վերցնում ենք խուրման, լավ լվանում, կորիզները հանում (ի դեպ, կարելի է տնկել ամանների մեջ և արմավենիներ կաճեն)։ 

Խուրմայի միջուկը լցնում ենք բլենդերի տարայի մեջ, ավելացնում մի քիչ տաք ջուր և հաղարջի հատապտուղներ (կարող եք սառցախցիկից)։ 

Բլենդերը միացնում ենք մի երկու րոպե, լավ հարում ենք մինչև ստանանք հարթ, զանգված :

 Տեղափոխում ենք ուտելու  հարմար տարայի մեջ և վայելում ենք ձեր ճաշը։ Արմավը տալիս է քաղցրություն և ճկունություն, իսկ հաղարջը՝ հաճելի թթվայնություն։ Այն պետք է շատ համեղ ստացվի։ (Դոկտոր Վ. Սոբոլևսկին խորհուրդ է տալիս նման քաղցրություն պատրաստել. Նա և իր ընտանիքը երկար տարիներ չեն օգտագործում վնասակար մթերքներ (նախանձելի կամքի ուժ ) և իրենց  սննդակարգում կա այսպեիսի համեղություն։ Միգուցե դա է պատճառը, որ նա այդքան եռանդուն Ռուսաստանի լողի վեցակի չեմպիոն է)

 



Ամենաընթերցվածը