Համեղ և առողջարար նուշը հարուստ է ոչ միայն սպիտակուցներով, այլ նաև մի նյութով, որը կօգնի ձեզ․․․

Դիտումներ 659

Համեղ և առողջարար նուշը հարուստ է ոչ միայն սպիտակուցներով, այլ նաև մի նյութով, որը կօգնի ձեզ․․․

Համեղ և առողջարար նուշը հարուստ է ոչ միայն սպիտակուցներով, այլ նաև մի նյութով, որը կօգնի ձեզ ավելի հեշտ քնել, իսկ մկանները կարող են հանգստանալ։

Բացի այդ, այս ընդեղենը պարունակում է մելատոնին և կարող է նաև նվազեցնել սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակը:

Հետազոտությունների համաձայն՝ նուշը, ինչպես նաև նուշի յուղը հիպնոսացնող և հանգստացնող ազդեցություն ունեն։



4 նուշ թրջեք ջրի մեջ, թողեք մեկ գիշեր և ձեր օրգանիզմի հետ զարմանալի բաներ կկատարվեն

Իսկ դուք գիտեի՞ք, որ թրջած նուշը հսկայական առողջապահական օգուտներ ունի, որոնք ուղղակի զարմանալի են:
Նուշը կարող է անհավանական օգուտներ տալ, երբ խոսքը վերաբերում է ձեր առողջությանը, քանի որ դրանք հագեցած են մի շարք վիտամիններով և հանքանյութերով, ինչպիսիք են վիտամին E-ն, ցինկը, կալցիումը, մագնեզիումը և օմեգա-3 ճարպաթթուները:
Նախապես թրջած նուշ ուտելը հեշտացնում է դրանց մարսելը։ 

 

 

Որոնք են օգուտները.

Առողջ սիրտ
Նուշում առկա են միանհագեցած ճարպեր, սպիտակուցներ և կալիում: Այս հանքանյութերը օգտակար են ձեր սրտի համար: Վիտամին E-ն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, իսկ մագնեզիումը կանխում է սրտի կաթվածը։ Նուշն օժտված է նաև զարկերակների բորբոքումը նվազեցնելու հատկությամբ։

Բարձրացնում է էներգիան

Ձեր էներգիայի մակարդակը բարձրացնելու լավագույն միջոցը օրական մի քանի նուշ ուտելն է: Այն օգնում է էներգիայի արտադրությանը և արագացնում նյութափոխանակությունը։

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

Նուշում առկա վիտամին E-ի և կալցիումի պարունակության պատճառով սա հանդիսանում է խոլեստերինն իջեցնող լավագույն մթերքներից մեկը:



Բարելավում է ուղեղի աշխատանքը

Այն պարունակում է սննդանյութեր, որոնք մեծացնում են ուղեղի ակտիվությունը: Բացի այդ, այն նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը։

Ոսկորների առողջություն

Վիտամինների, հանքանյութերի և ֆոսֆորի քանակությունը նպաստում է ձեր ոսկորների առողջությանը: Ֆոսֆորը կանխում է այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են օստեոպորոզը և ամրացնում ոսկորներն ու ատամները։

Կարգավորում է արյան ճնշումը

 

 

Կալիումը, որով հարուստ է նուշը, օգնում է կարգավորել արյան ճնշումը։ Նատրիումի ցածր պարունակությունը օգնում է վերահսկել արյան տատանվող ճնշումը:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը