Համեմունք, որը բուժում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը

Դիտումներ 587

Համեմունք, որը բուժում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը

Համեմունք, որը ոչ միայն օգտակար է քաղցկեղի ժամանակ, նաև մի շարք հիվանդությունների դեղամիջոց է։ Խոսքը գնում է քրքումի մասին։

Քրքումը հարուստ է եթերային յուղերով, որոնք պատասխանատու են ցավազրկման համար՝ ինչպես սովորական, այնպես էլ կանացի ցավերի դեպքում: Այն նաեւ ունի հակաբորբոքային եւ հակահամաճարակային հատկություններ:

 

 

Այն բաձարձակապես չի պարունակում խոլեստերին, ինչը դրա գլխավոր առավելություններից մեկն է: Այս մթերքը նաեւ հարուստ է մի շարք՝ կենսական նշանակություն ունեցող վիտամիններով, ինչպիսին, օրինակ, պիրադեքսինն է՝ վիտամին B6-ը, որի ամենօրյա ընդունումը օրգանիզմը պաշտպանում է այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են սակավարյունությունը, ճառագայթային հիվանդությունը: 



Իսկ ահա վիտամին C-ի մեծ պաշարով է օժտված այս մթերքի ոչ թե փեշիի վերածված, այլ հում՝ դեռեւս որեւէ մշակման չենթարկված արմատը, որը օրգանիզմը դիմացկուն է դարձնում վարակների եւ վտանգավոր նյութերի ներթափանցման վտանգի նկատմամբ: Կարեւոր հանքային նյութերից այն պարունակում է կալցիյում, երկաթ, կալիում, մանգան, պղինձ, ցինկ, որոնց առկայությունը օգնում է վերահսկել արյան ճնշումը եւ կանխում է ճնշման խնդիրների առաջացումը:

Այսպիսով, այն մարդիկ, որոնց սննդակարգում՝ որպես համեմունք, քրքում շատ է կիրառվում, քիչ են հակված քաղցկեղով հիվանդանալուն։
8 շաբաթ տևողությամբ կլինիկական թեստավորումը ցույց տվեց, որ քրքումինի օգտագործումը կարող է օգտակար լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ծանր տեսակով տառապող հիվանդների համար։
Հետազոտությունները, որոնց արդյունքները հրապարակվել են օնկոլոգիական հիվանդությունների հետազոտմամբ զբաղվող ամերիկյան ասցիացիայի Clinical Cancer Research- ում, անցկացվել են Տեխասի համալսարանի՝ MD Anderson օնկոլոգիական կենտրոնի գիտնականների կողմից։



Քրքումն օգտագործելու համար կան հակացուցումներ. խորհուրդ չի տրվում համեմունքն օգտագործել ստամոքսի խոցի սրացման ժամանակ, երիկամների հիվանդության դեպքում:

Քրքումն արգելված է մինչեւ 2 տարեկան երեխաներին: Հղիները եւ կրծքով կերակրող կանաք կարող են շատ քիչ քանակությամբ եւ հազվադեպ օգտագործել քրքում:

 

 

Լեղապարկի և լեղուղիների հիվանդությունների, հղիության, ինչպես նաև դեղորայքային բուժում ստանալու ընթացքում քրքումն օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Բացի այդ անգամ լիովին առողջ մարդիկ չպետք է մոռանան, որ քրքումն օգտակար է միայն չափավոր և կանոնավոր օգտագործման դեպքում։



Ամենաընթերցվածը