Համեցեք սիրելիներս, անվճար հյուրասիրում եմ, կարող եք նաև ձեր ձեռքով հավաքել և տանել․ Այս տարի շատ է շլորը
Մեր հետևորդներից Անիտան բաց նամակ է հղել Xohanoc.am-ի հետևորդներին։ Սիրելիներս համեցեք վայելենք միասին։ Արարատի մարզում եմ բնակվում և պատրաստեմ հյուրասիրել, նաև կարող եք ձեր ձեռքով հավաքել և տանել ձեզ հետ։
Այս տարի բերքը շատ լավ է և ես լինելով հյուրասեր մեծ սիրվ կսպասեմ։
Նախ ուզում ենք շնորհակալություն հայտնել Անիտային, քանի որ նա առաջին անգամ չէ, որ նման հյուասիրությամբ է զբաղվում։ Իսկ հիմա խոսենք շլորի օգտակարության մասին։
Ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը, օգնում կանխարգելել հարբուխը։
Լավացնում է արյան բաղադրությունը, ամրացնում է անոթները և պաշտպանում թրոմբի առաջացումից։
Նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազմանը, կարգավորում է արյան ճնշումը, օգտակար է հիպերտոնիա ունեցող մարդկանց։
Բարենպաստ ազդեցություն է թողնում երիկամների վրա, օժտված է միզամուղ հատկությամբ, օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ հեղուկն ու աղը։
Ունի լուծողական թույլ ազդեցություն, նպաստում է աղիների մաքրմանը, ուստի ցուցված է փորկապություն ունեցող մարդկանց։
Ցուցված է նաև ռևմատիզմ և հոդատապ ունեցողներին։
Ամրացնում է նյարդային համակարգը, օգնում սթրեսի և դեպրեսիայի դեմ պայքարում, կարգավորում է քունը։
Լավացնում է մաշկի, եղունգների և մազերի վիճակը։
Հակաօքսիդանտների հրաշալի աղբյուր է, բարենպաստ ազդեցություն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա, օգնում պահպանել երիտասարդությունը, երկարացնել կյանքը և կանխել բազմաթիվ հիվանդություններ։