ՀՀ-ում նոր շատ վտանգավոր վիրուս է տարածված երեխաների շրջանում ՝ քութեշ անունով․ Իմացեք ախտանշանները և շտապ կդիմեք բժշկի

Դիտումներ 6564

ՀՀ-ում նոր շատ վտանգավոր վիրուս է տարածված երեխաների շրջանում ՝ քութեշ անունով․ Իմացեք ախտանշանները և շտապ կդիմեք բժշկի

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ը հայտարարություն է տարածել քութեշ վիրուսի մասին։

Քութեշը (scarlatina) սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է՝ անգինայով, ընդհանուր ինտոքսիկացիայով, տենդով և առատ մանր կետավոր ցանով (էկզանթեմա):

 

 

Քութեշով ավելի հաճախ հիվանդանում են 2-10 տարեկան երեխաները:
Վարակի աղբյուր են հանդիսանում քութեշով, անգինայով և ստրեպտոկոկերով պայմանավորված շնչառական վարակի այլ կլինիկական ձևերով հիվանդները, ինչպես նաև «առողջ» վարակակիրները:

 



Հիվանդներն առավել վտանգավոր են հիվանդության առաջին օրերին, իսկ վարակելիությունը դադարում է սովորաբար հիվանդության սկզբից երեք շաբաթ անց:

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ սովորաբար հիվանդի կամ վարակակրի հետ սերտ, երկարատև շփման արդյունքում:

Քութեշի հարուցիչները կարող են փոխանցվել նաև այն առարկաների և իրերի միջոցով, որոնց հետ շփվել է հիվանդը (խաղալիքներ, ափսեներ, բաժակներ, գդալներ և այլն):

 

 

Հիվանդության սկիզբը սուր է՝ անսպասելի, այն արտահայտվում է ջերմության արագ բարձրացումով, տկարությամբ, թուլությամբ, հաճախասրտությամբ, գլխացավով: Ջերմության բարձրացման հետ միասին (կամ մի քանի ժամից) ի հայտ է գալիս ցավ կլման ակտի ժամանակ:

Հիվանդության առաջին օրվանից, ավելի հազվադեպ 2-րդ օրվանից կամ ավելի ուշ, ի հայտ է գալիս վառ-վարդագույն կամ կարմիր մանր ցան:

 



Քութեշով հիվանդը պետք է մնա տանը՝ սահմանափակելով շփումներն այլ անձանց հետ: Քութեշով հիվանդ երեխաները չեն հաճախում մանկական հաստատություններ: Տան անդամներին վարակվելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում հիվանդի հետ շփումից հետո հաճախակի լվանալ ձեռքերը օճառով: Հիվանդի համար առանձնացվում է սպասք և անձնական հիգիենայի պարագաներ: Պարբերաբար օդափոխվում է հիվանդի սենյակը՝ իրականացնելով խոնավ մաքրում:

 

 

Վարակի համաճարակային անբարենպաստ ժամանակաշրջանում անհրաժեշտ է խուսափել մարդկանց մեծ կուտակման վայրերում գտնվելուց՝ օգտագործելով միանվագ օգտագործման դիմակներ (որոնք անհրաժեշտ է փոխել 2-3 ժամը մեկ):

Քութեշի դեմ կանխարգելիչ պատվաստումներ չեն իրականացվում:



Ամենաընթերցվածը