Բարուրե՞լ երեխային, թե՞ ոչ․ պարզվում է՝ մեր ծնողներից շատերը սխալվել են

Դիտումներ 351
Բարուրե՞լ երեխային, թե՞ ոչ․ պարզվում է՝ մեր ծնողներից շատերը սխալվել են

Ներկայացնում ենք մանկաբույժների կարծիքները երեխաներին բարուրելու մասին։

Նորածնին բարուրել խորհուրդ չի տրվում, քանի որ`

 

 

ամուր բարուրելիս երեխայի մարմնի և տակաշորի միջև օդի շերտ գրեթե չի մնում, ինչը թույլ չի տալիս ջերմությունը պահել,
մարմնի սեղմված մասերում նվազում է արյան շրջանառությունը, որը հանգեցնում է այդ հատվածներում ջերմաստիճանի անկման,
բարուրված երեխան ավելի շատ է քնում և ավելի քիչ է կուրծք պահանջում, որը խանգարում է նորմալ կաթնարտադրության հաստատմանը և երեխայի աճին,

 


գլխով ամուր բարուրելը դժվարացնում է կրծքով կերակրումը, քանի որ երեխան չի կարողանում շարժել գլուխը և բաց անել բերանն այնպես, որպեսզի ճիշտ ամրակցվի կրծքին,
ամուր բարուրելը դժվարացնում է երեխայի շնչառությունը,
բարուրելը բացասաբար է անդրադառնում հենաշարժիչ համակարգի զարգացման վրա, օրինակ` այն ազդում է կոնքազդրային հոդի թերզարգացմանը,
տանը խորհուրդ չի տրվում անգամ գլխարկ հագցնել երեխային:

Մեկանգամյա օգտագործման տակդիրները շատ ավելի հարմար են. դրանք ունեն մի շարք առավելություններ և անվտանգ են նորածնի համար: Իսկ մաշկի խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին փոխել տակդիրները:

 

 

 

Շատ հաճախ երեխային բարուրում են և թողնում։ Միայն տակդիրը փոխելու համար են արձակում: Բարեբախտաբար, այդ սովորությունն աստիճանաբար պակասում է: Երեխային բարուրում են նաև, որպեսզի հանգիստ քնի: Արգանդից հետո նորածինները հայտնվում են շատ մեծ տարածության մեջ և ունենում ինչ-որ տեղից ընկնելու զգացողություն: Դա անհարմարություն է առաջացնում երեխայի համար: Գոյություն ունեն քնապարկեր․ նորածնի  գլուխն ու ձեռքերը ազատ են մնում, իսկ մարմինը՝ քնապարկում։ Բարուրելու փոխարեն կարելի է օգտագործել դրանք՝ ապահովելու համար երեխայի հանգիստ քունը:

 

Հայաստանում դեռևս 80-ական թվականներից տարվում էր այն քարոզչությունը, որ երեխային բարուրելն իրականում վնասակար է, սակայն դժվար է մարդկանց միջից հանել արմատացած սովորույթները:

Հայաստանյան ծննդատներում ևս բարուրում են երեխաներին: Ի՞նչ կասեք այս փաստի առիթով: Ստացվում է, որ ծնողը կրկնում է այն, ինչ տեսել է ծննդատանը:

 

 

Իհարկե, սկսել պետք է հենց ծննդատներից, որտեղ դժբախտաբար դեռ կան մասնագետներ, ովքեր հետևում են այդ սովորույթին: Կարծում եմ, որ ծննդատներում եթե ծնողին հստակորեն ներկայացվի երեխային բարուրելու բացասական ազդեցությունը, սա այլևս չի շարունակվի:

Շատերն էլ իրենց երեխաներին բարուրում են, որպեսզի նա կոր ոտքեր չունենա, բայց դա ևս սխալ է, քանի որ ոտքերի դեֆորմացիան պայմանավորված  է կալցիումի, վիտամին D-ի փոխանակության հետ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը