Գտել եմ հայկական տոլմայի միակ և ճիշտ բաղադրատոմսը․ Այն տավարի մսով չեն պատրաստում

Դիտումներ 6329

Գտել եմ հայկական տոլմայի միակ և ճիշտ բաղադրատոմսը․ Այն տավարի մսով չեն պատրաստում

Ազգային խոհանոցներից յուրաքանչյուրն ունի տոլմայի պատրաստման իր տարբերակները։ Սակայն բոլոր երկրները և ազգային խոհանոցնրեը պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ տոլման հայկական ուտեստ է, չնայած նրան, որ մի շարք երկրներ փորձում են տոլման իրենց խոհանոցին վերագրել։  

 

 

Պատմաբան, խոհարարական գրքերի հեղինակ Պոխլյոբկինին, նշել է, որ հենց ուտելիքն սկզբնապես ի հայտ է եկել հայկական խոհանոցում։ Այսպիսով, գտել եմ հայկական տոլմայի միակ և ճիշտ բաղադրատոմսը։



Այն տավարի մսով չեն պատրաստում, այլ գառան մսով, այդպես է տոլմայի իսկական բաղադրատոմսը։ Սակայն այն մի փոքր վերափոխվել է և միսը ՝ ըստ ճաշակի, կարող եք տավար և խոզ կամ գառ ՝ ըստ ցանկության։ Բաղադրատոմսը ներկայացնում է Xohanoc.am-ը։ 

Բաղադրամասեր

 

Խաղողի տերև,
1,5 կգ հորթի մսին (շատ համեղ կստացվի, եթե 200 գրամը լինի խոզի յուղոտ միս և 200 գրամ գառան միս),
70 գ բրինձ,
300 գ գլուխ սոխ,
500 գ մածուն,
20 գ սխտոր (կամ 1 գ դարչին, 10 գ շաքար),
աղը, պղպեղը և կանաչեղենը՝ ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

 

 



խաղողի թարմ տերևները 2—3 րոպե դնել եռման ջրի մեջ (եռացնել չի կարելի, որպեսզի չեփվեն), որից հետո պոչերը կտրել: Վերցնել խաղողի 1 —2 տերև մեջը դնել մսից պատրաստած խճողակը և ծրարաձև փաթաթել:

Պատրաստեք խճողակը․

Միսը (խոզ,գառ և հորթ) աղալ: Սոխը, կանաչին մաքրել, լվանալ, մսաղացով անցկացնել: Աղ, սև և կարմիր պղպեղ ցանել մսին, ավելացնել աղացած սոխն ու կանաչին, խառնել: Բրինձը մաքրել, լվանալ, ավելացնել խճողակին: 

 

 

Տոլման մատուցել, վրան լցնելով գոյացած հյութից: Առանձին մատուցել ծեծած սխտորով կամ շաքարով ու դարչինով մածուն:



Ամենաընթերցվածը